Ռումինիայի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 31-րդ րոպեին ասիստ է կատարել Դավիդ Մաֆտեյին։ Վերջինը հաշիվը դարձրել է 3:0։ 24-ամյա Գրիգորյանը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 4-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ «Ֆարուլը» 34 միավորով 10-րդ տեղ է բարձրացել։ «Ունիվերսիտատեա Կրայովան» […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։ «Ներաձուրիից» առաջին խաղակեսում գոլով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Պյոտր Զելինսկին։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման մտնելով 60-րդ րոպեին։ «Ինտերը» Ա սերիայի վերջին 11 խաղում 10 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի և 55 միավորով վստահ գլխավորում […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 21-րդ տուրում Բելգրադի ԻՄՏ-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Ռադնիչկի 1923»-ին։ Հյուրերի կազմում նորամուտը նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, թիմի նորեկ Օգնյեն Չանչարևիչը։ 36-ամյա ֆուտբոլիստը վերջերս է լքել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կազմը` պայմանագիր ստորագրելով ԻՄՏ-ի հետ։ Չանչարևիչը Սուպերլիգայում նախորդ հանդիպմանը մասնակցել էր 2017թ. դեկտեմբերի 13-ին` «Ռադնիկի» կազմում։ ԻՄՏ-ն 22 միավորով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Ինտերը» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ «Ներաձուրիից» հանդիպմանը մասնակցեց նաև «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 88-րդ րոպեին։ 37-ամյա ֆուտբոլիստի` 81-րդ րոպեին վաստակած տուգանայինը հիասքանչ հարվածով եզրափակեց Ֆեդերիկո Դիմարկոն` առաջ մղելով «Ինտերին»։ Միլանյան գրանդից հանդիպման վերջակետը 90+4-րդ րոպեին դրեց […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են 2026/27 մրցաշրջանի վիճակահանության զամբյուղները։ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի մրցաշարի C դիվիզիոնին ու վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում։ Ազգերի լիգա, C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղները Առաջին զամբյուղ – Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան։ Երկրորդ զամբյուղ – Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան։ Երրորդ զամբյուղ – Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա։ Չորրորդ զամբյուղ – Լատվիա/Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ/Մալթա, […]
Ավելին
Հայաստանի ու Բելռաուսի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում հունվարի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Չեխիայի թիմի դեմ։ Առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։ Չեխերը մեկնարկային խաղում գոլառատ ոչ-ոքի (3:3) են գրանցել Լիտվայի թիմի հետ։ Հայաստան – Չեխիա հանդիպումը Երևանի ժամանակով […]
Ավելին
Իսրայելի Սուպերլիգայի 20-րդ տուրում «Բնեյ Սախնինը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) գրանցեց «Իրոնի Տիբերիասի» հետ։ Հյուրերի գոլը 66-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը։ 30-ամյա ֆուտբոլիստը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 5-րդ գոլը։ «Բնեյ Սախնինը» հաղթանակը բաց թողեց 90+2-րդ րոպեին։ Շարոն Միմերի գլխավորած թիմը 27 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Իրոնի Տիբերիասը» 22 միավորով 9-րդն է։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Պիզային»։ Հյուրերը 23-րդ րոպեի դրությամբ Ստեֆանո Մորեոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էին տանում։ «Ներաձուրին», այդուհանդերձ, նախքան ընդմիջում կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ կեսում միլանյան գրանդը […]
Ավելին
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկավելիս 1:0 հաշվով հաղթեց Շվեդիայի 2024թ. չեմպիոն «Մալմյոյին»։ Սերբիայի չեմպիոնի հաղթական գնդակը խփեց 17-ամյա կիսապաշտպան Վասիլիե Կոստովը։ Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 13 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Մալմյոն» 1 միավորով նախավերջինն է` 35-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026