Իսրայելի Սուպերլիգայի 20-րդ տուրում «Բնեյ Սախնինը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) գրանցեց «Իրոնի Տիբերիասի» հետ։ Հյուրերի գոլը 66-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը։ 30-ամյա ֆուտբոլիստը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 5-րդ գոլը։ «Բնեյ Սախնինը» հաղթանակը բաց թողեց 90+2-րդ րոպեին։ Շարոն Միմերի գլխավորած թիմը 27 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Իրոնի Տիբերիասը» 22 միավորով 9-րդն է։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Պիզային»։ Հյուրերը 23-րդ րոպեի դրությամբ Ստեֆանո Մորեոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էին տանում։ «Ներաձուրին», այդուհանդերձ, նախքան ընդմիջում կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ կեսում միլանյան գրանդը […]
Ավելին
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկավելիս 1:0 հաշվով հաղթեց Շվեդիայի 2024թ. չեմպիոն «Մալմյոյին»։ Սերբիայի չեմպիոնի հաղթական գնդակը խփեց 17-ամյա կիսապաշտպան Վասիլիե Կոստովը։ Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 13 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Մալմյոն» 1 միավորով նախավերջինն է` 35-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Հունվարի 21-ին մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնությունը։ Հայաստանի ազգային հավաքականը, որի մրցաշարին կմասնակցի պատմության մեջ առաջին անգամ, պայքարը կսկսի այսօր` հունվարի 22-ին։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընդգրկված է B խմբում ու առաջին տուրում կմրցի ուժեղագույն հավաքականներից մեկի` Ուկրաինայի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին ու կլինի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։ Հայաստանի հավաքականը հունվարի 25-ին […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է արգենտինական «Բարակաս Սենթրալ», հայտնում է ակումբի մամուլի ծառայթյունը։ Բարակասը ներկայացնող ակումբը մինչև 2027թ. հունվարի 1-ը վարձակալել է 29-ամյա ֆուտբոլիստին։ «Բարակաս Սենթրալը» Արգենտինայի առաջնության նոր մրցաշրջանում պայքարը կսկսի հունվարի 24-ին և Ապերտուրայի առաջին տուրում կմրցի «Ռիվեր Փլեյթի» դեմ։ Ակումբը կմասնակցի նաև Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարին` […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» սեփական դաշտում 1:0 հաշվով դժվարին հաղթանակ է տարել «Լեչեի» նկատմամբ։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։ Նույն տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում չի […]
Ավելին
«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 36-ամյա ֆուտբոլիստը «նռնագույնների» կամզում հանդես է եկել նաև 2022-24 թվականներին, 98 խաղում խփել է 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ Դաշյանի նախորդ ակումբը «Նոան» էր, որտեղ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից` 31 խաղում գրանցելով […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Նոայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 36-ամյա ֆուտբոլիստը «Նոայում» էր 2024թ. հունվարից, 61 խաղից 23-ում դարպասն անառիկ է պահել, խփել 1 գոլ, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Վետերան դարպասապահը հայկական ակումբներից 2018-24թթ. հանդես է եկել նաև «Ալաշկերտում»։ Նա Fastex Պրեմիեր լիգայում մասնակցել է 199 հանդիպման, անցկացրել 76 […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերն» ու «Նապոլին» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն և Հական Չալհանօղլուն։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Սքոթ Մաքթոմինեյը` Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին պարտությունից փրկելով 81-րդ րոպեին։ Միլանյան գրանդի կազմում 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» «Էնիո Տարդինի» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։ «Ներաձուրիի» հաղթական գոլերը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմն Ա սերիայում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակն ու 42 միավորով առաջին տեղում է։ «Պարման» 18 միավորով 15-րդն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026