«Նապոլի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ազդոսկրի երկգլուխ մկանի ծանր վնասվածք է ստացել, հայտնում է Իտալիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Corriere dello Sport-ը գրում է, որ բելգիացի ֆուտբոլիստն Անտվերպենում վիրահատության կենթարկվի ու կապաքինվի մոտ 4 ամիս։ 34-ամյա ֆուտբոլիստը, մեծ հավանականությամբ, շարք կվերադառնա 2026թ. մարտի սկզբին։ Նրա մասնակցությունը հաջորդ տարվա ամռանը կայանալիք աշխարհի առաջնությանը որևէ կասկած չի հարուցում։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական դաշտում համառ պայքարում 3:1 հաշվով հաղթել է «Ինտերին»։ «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում կայացած խաղում «աձուրիից» գոլերը խփել են Կևին դե Բրույնեն, Սքոթ Մաքթոմինեյն ու Ֆրանկ Անգիսան։ Միլանյան գրանդից աչքի է ընկել Հական Չալհանօղլուն։ «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Նապոլիին»։ «Ռոսոներին» արդեն 3-րդ րոպեին Ալեքսիս Սալեմակերսի ջաներով բացել է հաշիվը, իսկ 31-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի գոլի շնորհիվ կրկնապատկել իր առավելությունը։ Ամերիկացի վինգերն Ա սերիայի նոր մրցաշրջանում խփել է 4-րդ գոլը` գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։ 57-րդ րոպեին տանտերերի […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Սասուոլոյին»։ «Աձուրիից» հաշիվը բացեց նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Սքոթ Մաքթոմինեյը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի նորեկ Կևին դե Բրույնեն։ Բելգիացի կիսապաշտպանը «Նապոլիին» միանալուց հետո առաջին գոլը խփեց։ Այսպիսով, Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը «Սկուդետոյի» պաշտպանությունն սկսեց հաղթանակով` վաստակելով առաջին […]
Ավելին
«Նապոլին» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել բելգիացի աստղային կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայնագիրը մինչև 2027 թ. հուլիսի 1-ն է։ 33-ամյա Դե Բրույնեն 2015 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում», 422 խաղում խփել 108 գոլ, կատարել 177 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարիերան կշարունակի «Նապոլիում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալիայի նորընծա չեմպիոնն աստղային ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնություն ունի նրա հետ։ Կողմերը երկու տարվա պայմանագիր կստորագրեն, իսկ դե Բրույնեն «աձուրիի» համար բուժզննում կանցնի հունիսի 12-ին։ Նա «քաղաքաբնակների» կազմը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրում Բելգիայի ազգային հավաքականը Բրյուսելում մրցեց Ուելսի դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, գերգոլառատ ու թրիլերային պայքարում. «կարմիր սատանաները» հաղթեցին 4:3 հաշվով։ Տանտերերը Ռոմելու Լուկակուի, Յուրի Տիլեմանսի ու Ժերեմի Դոկուի գոլերի շնորհիվ արդեն 27-րդ րոպեին երեք գնդակի առավելություն ստացան, սակայն «վիշապները» կարողացան comeback անել ու հետ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ «Քաղաքաբնակները» հիմնականում վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 3:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից գոլերը խփեցին Օմար Մարմուշը, Բերնարդու Սիլվան և Նիկո Գոնսալեսը։ Հյուրերից աչքի ընկավ Դենիել Ջեբինսոնը։ Մանկունիական գրանդի կազմում երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին։ Նա 2024 թ. սեպտեմբերի 22-ին […]
Ավելին
Բելգիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մաթս Սելս («Նոթինգեմ Ֆորեսթ», Անգլիա), Սենե Լամենս («Անտվերպեն»), Մարտեն Վանդեվորդտ («Լայպցիգ», Գերմանիա)։ Պաշտպաններ – Զենո Դեբաստ («Սպորտինգ Լիսաբոն», Պորտուգալիա), Արթուր Տեատե («Այնտրախտ», Գերմանիա), Մաքսիմ Դե […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հյուրերը 8-րդ րոպեին Էբերեչի Էզեի և 21-րդ րոպեին Քրիս Ռիչարդսի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, սակայն «քաղաքաբնակները» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Կևին դե Բրույնեն, Օմար Մարմուշը, Մատեո Կովաչիչը, Ջեյմս […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025