Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտնվել է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ 57-ամյա մասնագետը մամուլի ասուլիսների սրահում բոլորի աչքի առջև վերցրեց սեղանին դրված Coca-Cola-ի շշերը, որոնցից մեկի օգնությամբ բացեց մյուս շիշը և սկսեց խմել այն։ Չերչեսովի կողքին նստած էր նաև Ռուսաստանւ հավաքականի կենտրոնական պաշտպան Գեորգի Ջիքիան, ով Ստանիսլավ Չերչեսովի հետ հետաքրքիր […]
Ավելին
Եվրո-2020-ը մեր սպասվածից շատ ավելի հետաքրքիր պայքարում է անցնում և դեռևս հիասթափությունների պատճառներ էլ չկան։ Հունիսի 15-ին ավարտվեց Եվրոյի խմբային փուլի 1-ին տուրը, ինչից հետո հաջորդ օրը Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ փուլի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության շրջանակում պայքարը հիմնականում ընթացավ երեք ֆուտբոլիստների` Կրիշտիանու Ռոնալդուի, Ռոմելու Լուկակուի և Պատրիկ Շիկի միջև։ […]
Ավելին
Եվրո-2020-ի 1-ին տուրի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Հունգարիայի ընտրանուն։ Այդ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հետաքրքիր դեպք էր գրանցվել։ Պորտուգալացիների ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նախքան մամուլի ասուլիսի մեկնարկը հեռացրեց իր առաջև դրված Coca-Cola-ի երկու շշերը և խիստ տոնով բոլորին հորդորեց, որ միայն ջուր խմեն։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն` հղում կատարելով […]
Ավելին
Եվրո-2020-ի F խմբի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ։ Այդ խաղում պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, 36-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնությունների շրջանակում խփեց իր 11-րդ գոլը, շրջանցեց Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Միշել Պլատինիին` դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու։ Հավելենք, որ Պլատինիի ակտիվում կա 9 […]
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը, որը F խմբի շրջանակում Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Հունգարիայի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց Ֆերնանդու Սանթուշի սաների առավելությամբ։ Արդեն 5-րդ րոպեին աչքի ընկնելու շատ լավ հնրավորություն ուներ Դիոգու Ժոտան, սակայն վերջինս հարվածից հետո Հունգարիայի հավաքականին փրկեց դարպասապահ Պետեր Գուլաչին։ Խաղակեսի […]
Ավելին
Հունիսի 15-ին Եվրո-2020-ի շրջանակում պայքարի մեջ է մտնում մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը։ Ֆերնանդու Սանտուշի թիմը բաղկացած է փորձառու ֆուտբոլիստներից և երիտասարդ աստղերից, և այս քիմիական համադրությունից ամեն ինչ սպասելի է՝ կատարյալ ֆիասկոյից, մինչև փառահեղ հաղթանակ։ 2016-ի հաղթանակը Պորտուգալիայի ազգային թիմը պարզապես քամեց, դիմացավ և վերջապես հասավ իր բաղձալի նպատակին։ Այսինքն, այս կազմն այդ թանկագին […]
Ավելին
«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին ուկրաինական «Вацко Live» Youtube-յան ալիքին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ում է համար Ա սերիայի ամենաուժեղ ֆուտբոլիստ։ – Ո՞վ է Ա սերիայի ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ դու խաղացել ես. – Դժվար է ասել, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի անունը միանաշանակ չեմ տա։ Ա սերիայում նրանից շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ կան։ […]
Ավելին
Հունիսի 3-ին աշխարհի 2022 թ. առաջնության ասիական գոտու որակավորման երկրորդ փուլի 5-րդ տուրի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականը Դուբայում մրցել է Մալազիայի ընտրանում` ջախջախելով վերջինիս 4:0 հաշվով։ ԱՄԷ-ի հավաքականի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել Ալի Ահմեդ Մաբխուտը։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 30-ամյա հարձակվողն ԱՄԷ-ի կազմում խփեց 72-րդ ու 73-րդ գոլերը, ինչի շնորհիվ հավաքականների […]
Ավելին
Մայիսի 23-ին ավարտվեց իտալական Ա սերայի 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով չեմպիոն դարձավ «Ինտերը»՝ ընդհատելով «Յուվենտուսի» 9 տարվա հեգեմոնիան։ Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է, իր վարկածով, Ա սերիայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան») Պաշտպաններ – Թեո Էրնանդես («Միլան»), Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ՝ «Ինտեր»), Խուան […]
Ավելին
Ֆրանսիական Onze Mundial պարբերականն իր կայքում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու 2020/21 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին։ Քվարկության արդյունքներով 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով ստացել է ձայների 47․3%-ը։ Ֆրանսիացի հարձակվողին հաջորդում են Լեո Մեսսին («Բարսելոնա», 20․1 %) և Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 11․3%)։ Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Կիլիան Մբապեն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025