Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Քրիստալ Փելասը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Զրինսկիին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Անգլիական ակումբից 44-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայիլա Սարը, իսկ Բոսնա և Հերցեգովինայի չեմպիոնը 55-րդ րոպեին պատասխանեց Կարլո Աբրամովիչի դիպուկ հարվածով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Սելհուրսթ Փարկ» ստադիոնում։
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարին»։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 53-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, մեկնարկը` ժամը 23:55-ին։ «Նոան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ-ում հաղթանակ է […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ 53-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով Հայաստանի չեմպիոնից հաշիվը բացեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» սեփական դաշտում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ Առաջին խաղակեսում ակումբները գոլեր չեն խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «Նոա» – «ԱԶ Ալկմար» դիմակայության առաջի հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Օրել Գրինֆելդ։ Եզրային մրցավարներ – Ռոյ Հասան, Իդան Յարկոնի։ Տեսաօգնականներ – Դանիել Բար Նատան, Այթան Շմուելվիթց։ Չորրորդ մրցավար – Գալ Լայբովից։ Բոլոր մրցավարներն Իսրայելից են։ Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» […]
Ավելին
Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը։ Տոմսեր կարող եք ձեռք բերել Հայաստանի չեմպիոնի պաշտոնական կայքից։ Տոմսերն ունեն հետևյալ արժեքները. Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Կողմերը պատասխան մրցավեճը կանցկացնեն փետրվարի 26-ին Ալկմարում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ում կհանդիպի նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` փետրվարի 26-ին Ալկմարում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on Instagram A post shared by FC NOAH (@noah.footballclub)
Ավելին
Այսօր` հունվարի 16-ին, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։ Իր մրցակցին կիմանա նաև «Նոան»։ Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի հավանական մրցակիցներն են Լիգայի փուլում 13-րդ ու 14-րդ տեղերը զբաղեցրած «Ցելյեն» (Սլովենիա) և «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ)։ «Նոան» Լիգայի փուլում պայքարն ավարտել էր 19-րդ տեղում։ Կձևավորվեն նաև հետևյալ զույգերը. 1/8 եզրափակիչում «Նոան» «Ազ Ալկմարի» կամ «Ցելյեի» արգելքը հաղթահարելու […]
Ավելին
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը շարունակում է մնալ եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում, հաստատում է լրագրող Ռուդի Գալետին։ Բոսնիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թել Ավիվի «Մաքաբին»։ Իսրայելի չեմպիոնը պաշտոնական առաջարկ է կատարել հայկական ակումբին ու 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 1,5 միլիոն եվրո։ Գործարքը կարող է դառնալ հայկական ֆուտբոլի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ […]
Ավելին
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը հայտնվել է լեհական ակումբների ուշադրության կենտրոնում, հաստատում է լրագրող Ռուդի Գալետիի կայքը։ «Պոգոն Շեցինը» նոր հարձակվող է փնտրում ու հետաքրքրված է բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով։ «Պոգոնը» Մուլահուսեյնովիչի համար պայքարում պետք է մրցի «Ռակուվի» ու Վարշավայի «Լեգիայի» հետ։ Ակումբները 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար հարցում են ուղարկել Հայաստանի չեմպիոնին։ Մուլահուսեյնովիչը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի […]
Ավելին
1 2 3 4 57

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026