Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Էվերտոնը» արտագնա խաղում ուժերը չափեց «Լիդսի» դեմ և կարողացավ 1։2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Կառլո Անչելոտիի սաներն արդեն առաջ էին անցել հաշվի մեջ․ գոլն իր անվան դիմաց գրանցեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը՝ 0։1։ «Լիդսը» ընդունած գոլից հետո տիրեց նախաձեռնությանը։ Թիմն ավելի շատ էր տիրում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը մեկնարկեց «Էվերտոն»-«Նյուքասլ» հանդիպմամբ։ Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում։ Թիմերը վտանգավոր գրոհներ էին կազմակերպում, սակայն ցանկալի արդյունքի հասնել չէր հաջողվում։ Երկրորդ խաղակեսում ավելի զուսպ պայքար էր ընթանում։ Հանդիպման 73-րդ րոպեին հյուրերն ստացան անկյունային հարված իրացնելու իրավունք, որն էլ ավարտվեց «Նյուքասլի» հարձակվող Կալու Վիլսոնի խփած գոլով՝ 0։1։ Խաղավարտին «Էվերտոնի» տղաները նետվեցին […]
Ավելին
Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը, որի շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթերին»։ Կողմերը չկարողացան որոշել հաղթողին․ գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հատկանշական է, որ խաղի մեկնարկից «աղվեսներն» ունեին տարածքային առավելություն, տիրում էին գնդակին, սակայն առաջինը գոլ բաց թողեցին սեփական դարպասը։ Հանդիպման 30-րդ րոպեին, անդրադարձից հետո կատարած հարվածով, խաղի հաշիվը բացեց տանտերերի կոլումբիացի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Էվերտոնը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Վուլվերհեմպտոնի» դեմ և 1։2 հաշվով կարողացավ դժվար հաղթանակի հասնել։ Առաջին խաղակեսում թիմերը բավական արագ փոխանակվեցին գոլերով․ 6-րդ րոպեին «իրիսների» հարձակվող Ալեքս Իվոբիի գոլին «գայլերը» 14-րդն րոպեին պատասխանեցին կիսապաշտպան Ռուբեն Նևեշի գոլով։ Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 1։1 հաշվով։ Հաջորդ և հաղթական գոլը խփվեց միայն […]
Ավելին
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կասկածներն է հայտնել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի (PFA) կողմից սահմանված կանոնակարգի վերաբերյալ, ըստ որի, ֆուտբոլիստներին կոչ է արվում գոլ խփելուց հետո գրկախառնությամբ չտոնել հաջողությունը։ «Ճիշտն ասած՝ չեն կարող լինել օրենքներ, որոնք կարգելեն տոնել խփված գոլերը։ Մենք, իրոք, խստագույնս կհետևենք կանոնակարգին, որը Պրեմիեր լիգան կսահմանի։ Եթե […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը հրապարակել է իր վարկածով անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներին։ Այսպիսով, 2011-2020 թթ․ տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչ է ճանաչվել «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, իսկ նրան հաջորդել են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։ 4-10-րդ հորիզոնականներն էլ ունի հետևյալ տեսքը․ 4․ Ժոզե Մոուրինիո («Տոտենհեմ») 5․ Մասիմիլիանո […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Բերնարդեսկին և Ադրիեն Ռաբիոն կարող են լքել թուրինյան ակումբն արդեն հունվարին։ Ըստ La Gazzetta dello Sport պարբերականի՝ Յուվենտուսի ղեկավարությունը պատրաստ է քննարկել ֆուտբոլիստների տրանսֆերների հարցը, եթե լինեն հստակ առաջարկներ։ Աղբյուրը նշում է «ծեր սինյորայի» ևս մեկ ֆուտբոլիստի անուն, որը նույնպես կարող է փոխել ակումբային գրանցումը․ խոսքը Սամի Խեդիրայի մասին է։ Ավելի վաղ […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» միջև էր։ Ծանարագույն պայքարում Սուլշերի թիմը կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչում, որտեղ արդեն հանգրվանել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Այս խաղում գոլերը խփվեցին միայն խաղավարտին։ 88-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիան գոլով եզրափակեց հյուրերի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին՝ դարձնելով հաշիվը […]
Ավելին
Քիչ առաջ ավարտվեց ԱՊԼ 14-րդ տուրի «Էվերթոն» – «Արսենալ» հանդիպումը, որում տանտերերը կարևոր հաղթանակի հասան զինագործների նկատմամբ 2։1 հաշվով։ Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Խաղի 22-րդ րոպեին հյուրերի պաշտպան Հոլդինգը գնդակն անզգուշորեն սեփական դարպասն ուղարկեց՝ 0։1։ Սակայն 35-րդ րոպեին մրցավարը, սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար, պատժեց տանտերերին 11-մետրանոց հարվածով։ Գնդակին մոտեցավ Պեպեն և հստակորեն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց 21-րդ րոպեին։ Լոնդոնյան ակումբի դարպասպահ Էդուարդ Մենդին կանոնների խախտում թույլ տվեց «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի նկատմամբ։ հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ՝ նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Գիլֆի Սիգուրդսոնը։ Բաց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023