Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում իսպանական գրանդը հաղթել էր 3:2 հաշվով։ Պատասխան խաղում «արքայական» ակումբը ոչ մի շանս չտվեց «քաղաքաբնակներին» և հաղթեց 3:1 հաշվով։ Հանդիպման հերոսը Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն էր, որը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` ձևակերպելով հեթ-տրիկ։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Պամպլոնայում հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ։ «Արքայական» ակումբը բավական արագ առաջ անցավ հաշվի մեջ. 15-րդ րոպեին աչքի ընկավ Կիլիան Մբապեն։ Այդուհանդերձ, 39-րդ րոպեին մրցավարի հետ զրուցելուց հետո մադրիդյան գրանդի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հեռացվեց դաշտից։ Անգլիացի ֆուտբոլիստը, հավանաբար, հայհոյել էր գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյին։ «Օսասունան», ստանալով քանակական առավելություն, 58-րդ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին. «Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Սա միակ ճիշտ ուղին է։ Մրցաշրջանը մեզ համար նոր է մեկնարկում։ Ես հանգիստ եմ և, իհարկե, գոհ։ Փոքր առավելություն ստացանք, իսկ այժմ մեզ պատասխան հանդիպումն է սպասվում։ Սա կատարյալ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի` «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումից առաջ խոսել է Պեպ Գվարդիոլայի մասին. «Գվարդիոլայի դեմ խաղալը միշտ մղձավանջ է։ Պեպ միշտ փորձում է նոր տակիտկաներ և նորարարություններ ֆուտբոլում։ Ես շատ եմ նրան հարգում։ Հավանաբար Գվարդիոլան պատմության մեջ լավագույններից է, եթե ոչ լավագույնը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Լեգանեսի» դեմ։ «Արքայական» ակումբը շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 18-րդ ու 25-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Լուկա Մոդրիչն ու Էնդրիկը։ «Լեգանեսը» սխրանք գործեց Խուան Կրուսի դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, սակայն 90+3-րդ րոպեին Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի 20-ամյա հարձակվող Գոնսալո […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում մրցեց «Բրեստի» դեմ։ «Արքայական» ակումբը հերթական վստահ հանդիպումն անցկացրեց և հաղթեց 3:0 հաշվով։ Նշենք, որ «սերուցքայինները» բոլոր մրցաշարերում 5-րդ անընդմեջ հաղթանակն են տարել։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռոդրիգոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջուդ Բելինգեմը։ Մրցաշարի գործող հաղթող «Ռեալը» 15 միավորով հիմնական […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Սելտայի» դեմ։ «Արքայական» ակումբը հանդիպման հիմնական ժամանակի ամբողջ ընթացքում ուներ տարածքային ու խաղային առավելություն և Կիլիան Մբապեի ու Վինիսիուսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, հյուրերը կարողացան սխրանք գործել ու խաղավերջում փրկել խաղը` այն տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Նախ 83-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ժոնաթան Մամբան, […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց 4-րդ դիվիզոնը ներկայացնող «Դեպորտիվա Մինեյրայի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Արդա Գյուլերը, մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Վալվերդեն, Էդուարդո Կամավինգան ու Լուկա Մոդրիչը։ Այսպիսով, մադրիդյան գրանդը պայքարը կշարունակի Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» «Մեստալիա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «չղջիկները» Ուգո Դուրոյի` 27-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ 55-րդ րոպեին «արքայական» ակումբը 11-մետրանոց վաստակեց, սակայն Ջուդ Բելինգեմի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ 60-րդ րոպեին Կիլիան Մբապեն, ի […]
Ավելին
Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչում Կատարի Լուսայիլ քաղաքում միմյանց դեմ մրցեցին ՈՒԵՖԱ-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողները` Մադրիդի «Ռեալն» ու մեքսիկական «Պաչուկան»։ «Արքայական» ակումբը վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն ու Վինիսիուսը։ Այսպիսով, իսպանական գրանդը պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց Միջմայրցամաքային գավաթի տիտղոսը։ «Ռեալը» շրջանցեց […]
Ավելին
1 2 3 32

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023