Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը պայքարում եղան 102 կգ քաշային կարգի տղամարդիկ։ Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը չկարողացան մեդալ նվաճել։ Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով գրավեց չորրորդ, իսկ Պետրոսյանը` 370 կգ (175+205) արդյունքով 5-րդ տեղը։ Եվրոպայի չեմպիոն դարձավ չեզոք դրոշի ներքո հանդես եկող, բելառուս […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը մրցահարթակում կլինի Հայաստանի 6 ներկայացուցիչ։ Առաջինը պայքարում կլինեն 102 կգ քաշային տղամարդիկ. Հայաստանը կներկայացնեն Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը։ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Աղանյանը երկամարտի համար պատվիրել է 390 կգ։ Իսպանացի Մարկոս Վելասկո Ռուիսը և քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն, բելառուս Եվգենի Տիխոնցովը (չեզոք դրոշ) նույնպես […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող Եվրոպայի առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ 28-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 376 կգ (173+203) արդյունք։ Հովհաննիսյանը նաև փոքր բրոնզե մեդալներ նվաճեց պոկում և հրում վարժություններում։ Հայ ծանրորդը երկրորդ անգամ է կարիերայում բրոնզե մեդալ նվաճում Եվրոպայի առաջնություններում։ Նա նաև աշխարհամասի կրկնակի չեմպիոն է և արծաթե մեդալակիր։ Եվրոպայի չեմիոն դարձավ բուլղարացի […]
Ավելին
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 19-ի մրցումային պայքարում կլինի Հայաստանի երեք ներկայացուցիչ։ Առաջինը մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշային կարգի ծանրորդները, որտեղ հանդես կգան Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը։ 18-ամյա Պողոսյանը երկամարտի համար պատվիրել է 237 կգ, իսկ 22-ամյա Առաքելյանը` 227։ 81 կգ քաշային կարգի կանանց A խմբի մասնակիցների մրցելույթը Երևանի ժամանակով կսկսվի 17:00-ին։ 20:00-ից պայքարում […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Մնացական Աբրահամյանը (89 կգ) զրո ստացավ պոկում վարժությունում։ 21-ամյա ծանրորդը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 152-կիլոգրամանաթոց ծանրաձողը, այնուհետև 1 կիլոգրամ ավելացրեց ու երրորդ մոտեցումը նույնպես ձախողեց։ Նա երկարամարտի արդյունք չի գրանցի։ Նշենք, որ Աբրահամյանն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 18-ի մրցումային օրը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ։ Առաջինը պայքարում կլինի Մնացական Աբրահամյանը (89 կգ), որն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ 20-ամյա ծանրորդը նախնական պատվիրել է երկամարտի 365 կգ, ինչը երրորդ ամենաբարձր քաշն է։ Մեդալային պայքարում հայ ծանորդրի հիմնական մրցակիցները կլինեն Մարին Ռոբուն (Մոլդովա, 375 […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձավ փոխչեմպիոն։ Հայ ծանրորդը գրանցեց երկամարտի  343 կգ (158+185) արդյունք և արժանացավ արծաթե մեդալի։ Նա փոքր արծաթե մեդալ էլ նվաճեց պոկում վարժությունում։ Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիան ներկայացնող Օսկար Ռեյես Մարտինեսը` երկամարտի 349 կգ (159+190) արդյունքով։ Հավելենք, որ Հարությունյանը Եվրոպայի առաջնություններում առաջին […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 17-ի մրցումային օրը պայքարում կլինի Հայաստանի մեկ ներկայացուցիչ։ 81 կգ քաշային պայքարում մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը։ 24-ամյա ծանրորդը երկամարտի համար պատվիրել է ամենաբարձ քաշը` 355 կգ։ Նրա հիմնական մրցակիցը լինելու է Իտալիան ներկայացնող Օսկար Ռեյես Մարտինեսը (352 կգ)։ Վերջինը նախորդ երկու առաջնություններում ոսկե մեդալակիր է դարձել։ […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը (73 կգ) դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։ 20-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 338 կգ (153+185) արդյունքը և արծաթե մեդալի արժանացավ։ Սահակյանը նաև փոքր բրոնզե մեդալներ նվաճեց պոկում և հրում վարժություններում։ Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ թուրք Յուսուֆ Գենչը` ցույց տալով երկամարտի 348 կգ (154+194) արդյունք։ Հիշեցնենք, որ Գոռ Սահակյանը […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 16-ի մրցումային օրը Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ` Գոռ Սահակյանը (73 կգ)։ 21-ամյա ծանրորդը տվել է նախնական ամենաբարձր պատվերը` երկամարտի համար 345 կգ։ Նրա հիմնական մրցակիցները կլինեն ալբանացի Բրիկեն Կալյան (342), թուրքեր Յուսուֆ Ֆեհմի Գենչը (340), Մուհանեդ Ֆուրկան Օզբեկը (340) և Գերմանիան ներկայացնող ռումինացի Ռոբերտո Գուտուն (340)։ 73 […]
Ավելին
1 2 3 4 12

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023