Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն ակումբի` Վալդեբեբասի մարզաբազայի մոտակայքում պաստառ են փակցրել, որի վրա գրված է. «Զիզու, նավը խորտակվում է, վերադարձի՛ր»։ Երկրպագուները պաստառը փակցրել են ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Չաբի Ալոնսոյի հեռացման ու նրա փոխարեն Ալվարո Առբելոայի նշանակման օրը` հունվարի 12-ին։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-18 և 2019-21թթ. մարզել է «Ռեալը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 11 տիտղոս է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ չէին ընդունում ակումբի նախկին գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի գաղափարները, տեղեկացնում է ESPN-ը։ Խոսքը, մասնավորապես, Վինիսիուսի, Ջուդ Բելինգեմի և Ֆեդերիկո Վալվերդեի մասին է։ Բասկ մասնագետը ոչ հրապարակային կոնֆլիկտ ուներ Բելինգեմի հետ։ Նրանք երկուսն էլ հերքում էին եղելությունը, բայց աղբյուրը հաստատում է, որ մարզիչն ու ֆուտբոլիստը տարաձայնություններ ունեին։ Ստեղծված իրավիճակում «արքայական» […]
Ավելին
Ալվարո Առբելոան նշանակվել է Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 42-ամյա մասնագետը 2018 թվականից աշխատում է «լոս բլանկոսի» համակարգում։ Նա 2022-25թթ. մարզել է «Ռեալի» Մ19 թիմը, իսկ նախորդ տարվա հուլիսին նշանակվել է ակումբի երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ։ Առբելոան մադրիդյան գրանդում փոխարինել է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Չաբի Ալոնսոյին, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ «Արքայական» ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը բաժանվել են երկկողմ համաձայնությամբ։ Մադրիդյան գրանդը 44-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հունիսից, 34 խաղում տարել է 24 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։ Բասկ մարզչի գլխավորությամբ վերջին խաղում «լոս […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց երրորդ լիգան` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Տալավերային»։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից Կիլիան Մբապեն դուբլ գրանցեց, իսկ տանտերերի պաշտպան Մանուել Ֆեռանդոն գրավեց սեփական դարպասը։ «Տալավերայի» գոլերը խփեց Նահուել Արոյոն ու Գոնսալո Իգնասիո Դե Ռենցոն։ Այսպիսով, «արքայական» ակումբը մրցաշարի 1/8 եզրափակիչում է։ Հանդիպման գոլերը` քիչ անց Հ․Գ․ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունից (0:2) հետո դժգոհել է հանդիպման մրցավարությունից, հաստատում է As-ը։ «Մեզ հիասթափեցրին մրցավարի որոշումները։ Նա ուշադրություն չէր դարձնում, որ մրցակիցը ժամանակ է ձգում։ «Սելտան» գցում էր մեր տեմպը, իսկ մրցավարը դրան արհամարհանքով էր վերաբերվում։ Կառերասի հեռացումը շատ վիճելի էր։ Ինձ դա դուր […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։ «Արքայական» ակումբից ֆանտաստիկ հանդիպում անցկարցեց Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ ու ասիստ։ «Լոս բլանկոսից» աչքի ընկավ նաև Էդուարդո Կամավինգան։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմն ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը։ «Սերուցքայինները» նախորդ երեք խաղերում ոչ-ոքի էին գրանցել` «Ռայո Վալեկանոյի» (0:0), «Էլչեի» (2:2) ու «Ժիրոնայի» (1:1) […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կրկին միավորներ կորցրեց` մրցակցի դաշտում չհաղթելով «Ժիրոնային». գրանցվեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբից 45-րդ րոպեին բացեց Ազեդին Ունահին, իսկ «արքայական» ակումբից 67-րդ րոպեին պատասխան գոլը 11-մետրանոցից խփեց Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը խաղավերջում ուներ տարածքային ու խաղային շոշափելի առավելություն, բայց չկարողացավ հաղթանակ կորզել։ Մադրիդյան գրանդը Լա լիգայում չի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ Մերսիսայդյան գրանդի հաղթական գոլը 61-րդ րոպեին խփեց Ալեքսիս Մաքալիսթերը։ Արգենտինացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Լիգայի փուլի 5-րդ տուրում նույնպես գրավել էր «արքայական» ակումբին` օգնելով «Լիվերպուլին» առավելության հասնել 2:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում խաղային լուրջ առավելություն ուներ և կարող […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կայացած հերթական «Էլ Կլասիկոյում» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Սանտաիգո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղում «արքայական ակումբից» 22-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն։ «Բլաուգրանայի» պատասխան գոլը 38-րդ րոպեին խփեց Ֆերմին Լոպեսը։ 42-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը կրկին առաջ մղեց «լոս բլանկոսին»։ 52-րդ րոպեին Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի առավելությունը կարող […]
Ավելին
1 2 3 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025