Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նշվում է, որ 52-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու որոշում կայացրել են ԻՖՖ-ի նախագահ Լուիս Ռուբիալեսն ու սպորտային տնօրեն Խոսե Ֆրանսիսկո Մոլինան, ինչի մասին արդեն տեղյակ են պահել Էնրիկեին։ Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է նախ 2018 թ. […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Մարոկկոյի հավաքականները։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերն այդպես էլ չգտան միմյանց դարպասը տանող ճանապարհը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հավաքականները, հաղթողին պարզելու համար, իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Վիճակախաղի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 3:0 հաշվով։ Այսպիսով, Վալիդ Ռեգրագիի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «բունդմանշաֆթի» բացահայտ առավելության պայմաններում, ինչի արդյունքում արդեն 10-րդ րոպեին Հանսի Ֆլիկի թիմը Սերժ Գնաբրի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Թվում էր` գերմանացիների արագ գոլից հետո գնդակները մեկը մյուսի հետևից հայտնվելու են Կեյլոր Նավասի դարպասում, սակայն, չնայած «բունդեսմանշաֆթն» ուներ բազում […]
Ավելին
ԱԱ-2022-ի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում, որտեղ Իսպանիայի հավաքականը E խմբի շրջանակում մրցեց Գերմանիայի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ֆուրիա Ռոխայի» կազմից խաղի հաշիվը 62-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան, իսկ «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը 83-րդ րոպեին խփեց Նիկլաս Ֆուլկրուգը։ […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 1-ին տուրում Իսպանիայի հավաքականը Դոհայի «Էլ Թամումա» մարզադաշտում մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆերրան Տորեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանի Օլմոն, Մարկո Ասենսիոն, Գավին, Կարլոս Սոլերն ու Ալվարո Մորատան։ Այս խմբում կայացել է […]
Ավելին
Իսպանիայի հավաքականն Ամմանի «Միջազգային» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Հորդանանի ընտրանու դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմի գոլերը խփեցին Անսու Ֆաթին, Գավին ու Նիկո Վիլիամսը, իսկ հորդանանցիների կազմից աչքի ընկավ Համզա Ալ-Դարադրեհը։ Նշենք, որ Իսպանիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 23-ի և ԱԱ-2022-ի E […]
Ավելին
Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ «Ֆուրիա Ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն», Անգլիա), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ», Անգլիա) Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Էրիկ Գարսիա, Ժորդի Ալբա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Էմերիկ Լապորտ […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին` 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականը Բրագայի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց միայն մեկ գոլ. 88-րդ րոպեին «ֆուրիա ռոխային» հաղթանակ պարգևեց Ալվարո Մորատան։ Այսպիսով, Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Շվեյցարիա 2:1 Չեխիա A դիվիզիոնի 2-րդ խումբը վերջին տուրից […]
Ավելին
Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Ազգերի լիգայի A դիվիզիոնի վերջին երկու հանդիպումներին։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ») Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Էրիկ Գարսիա, Ժորդի Ալբա (երկուսն էլ` […]
Ավելին
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության շրջանակում մեկնարկեց մրցաշարի 3-րդ տուրը։ A դիվիզիոնի 2-րդ խմբում Պորտուգալիայի հավաքականը` Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում, մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։ Ֆերնանդու Սանթուշի սաներն առաջին կեսում ունեին շոշափելի խաղային ու տարածքային առավելություն և, Ժոաու Կանսելու ու Գանսալո Գուեդեշի ջանքերով, նախքան ընդմիջման գնալը երկու անպատասխան գնդակ ուղարկեղին մրակցի դարպասը։ Հետագայում պորտուգալացիները ձեռքից բաց չթողեցին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023