Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում ցավակցական ուղերձ է հղել Պորտուգալիայի ազգային հավաքականի իր խաղընկեր Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ. «Որքան անիմաստ է ամեն ինչ։ Օրեր առաջ էինք միասին հավաքականում, դու նոր էիր ամուսնացել։ Քո ընտանիքին, կնոջդ ու երեխաներիդ հղում եմ իմ ցավակցությունները և մաղթում ամբողջ աշխարհի ուժը։ Գիտեմ, որ միշտ նրանց կողքին կլինես։ Հանգչե՛ք խաղաղությամբ, Դիոգո և Անդրե։ […]
Ավելին
«Լիվերպուլը» պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել և անդրադարձել ակումբի հարձակվող Դիոգու Ժոտայի մահվան. «Ակումբը խորապես ցնցված է Դիոգու Ժոտայի ողբերգական մահից։ Ակումբին տեղեկացվել է, որ 28-ամյա ֆուտբոլիստը մահացել է Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ իր եղբոր՝ Անդրեի հետ։ «Լիվերպուլը» այս պահից որևէ այլ մեկնաբանություն չի անի և խնդրում է հարգել Դիոգուի և Անդրեի […]
Ավելին
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ցավակցական ուղերձ է հղել «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրե Սիլվայի մահված կապակցությամբ. «Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ամբողջ ֆուտբոլային հանրությունը խորապես վշտացած են Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի մահվան կապակցությամբ։ Դիոգու Ժոտան ոչ միայն ֆանտաստիկ խաղացող էր, որը գրեթե 50 հանդիպում է անկացրել ազգային հավաքականում, այլև […]
Ավելին
28 տարեկանում ավտովթարից մահացել է «Լիվերպուլի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան։ Կատարվածի մասին առաջինը հայտնել է իսպանական հանրահայտ Marca պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ի առավոտյան Իսպանիայի A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում` Սամորայի շրջանի Պալասիոս դե Սանաբրիա բնակավայրի մոտակայքում։ Ականատեսների տվյալներով` Ժոտայի վարած մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտուց։ Մեքենան բռնկվել է և […]
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեզին, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» հունգարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 46,9 միլիոն եվրո։ «Կարմիրներն» ամառային ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են արդեն 213 միլիոն եվրո։ Բացի Կերկեզից, «Լիվերպուլը» գնել է նաև դարպասապահ Արմին […]
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բայերին» վճարել է 125 միլիոն եվրո։ Գործարքը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Էնցո Ֆերնանդեսի ռեկորդը։ «Չելսին» 2023 թ. […]
Ավելին
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարիերան կշարունակի «Լիվերպուլում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության են հասել։ Մերսիսայդյան գրանդը 22-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար կվճարի 150 միլիոն եվրո։ Գումարը կներառի նաև տարբեր պարգևավճարներ։ Գործարքը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդը գրանցել է «Չելսին», որը 2023 թ. ձմռանը 121 […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը. Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով ջախջախել է «Ինտերին»։
Ավելին
Մադրիդի «Ռեալը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` նախատեսվածից շուտ տեղափոխության համար 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական» ակումբն արդեն պաշտոնապես հաստատել է, որ անգլիացի պաշտպանը «լոս բլանկոսի» հետ 6 տարվա պայմանագիր կկնքի. այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։ 26-ամյա ֆուտբոլիստը մինչև հուլիսի 1-ը գործող համաձայնագիր ուներ մերսիսայդյան գրանդի հետ, սակայն «Ռեալը» ցանկանում էր, […]
Ավելին
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրը նախատեսված կլինի 2031 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբին կմիանա հունիսի 1-ից և իսպանական գրանդի կազմում կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։ 26-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2004 թվականից և ակումբի հիմնական թիմում […]
Ավելին
1 2 3 4 5 6 123

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023