Արգենտինայի հավաքականը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Կոստա Ռիկայի թիմի դեմ։ «Ալբիսելեստեն» հանդիպման ամբողջ ընթացքում ուներ խաղային տոտալ առավելություն` տանելով 3:1 հաշվով կամային հաղթանակ։ Հաշիվը 34-րդ րոպեին բացեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մանուել Ուգարտեն, որին երկրորդ խաղակեսում Լիոնել Սկալոնիի թիմից պատասխանեցին Անխել Դի Մարիան, Ալեքսիս Մաք Ալիսթերն ու Լաուտարո Մարտինեսը։ Նշենք, որ վնասվածքի պատճառով […]
Ավելին
Հեղինակավոր Transfermart կայքը թարմացրել է ՄԼՍ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո 5 միլիոն եվրոյով նվազել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիի տրանսֆերային արժեքը։ 36-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 30 մլն եվրո։ Նշենք, որ Մեսսիի տրանսֆերային արժեքը վերջին անգամ 35 մլն եվրոյից ցածր եղել է 2006 թ. հունվարի 20-ի թարմացումից […]
Ավելին
Արգենտինայի հավաքականն ԱՄՆ-ում ընկերական հանդիպում անցկացրեց Սալավդորի թիմի հետ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «ալբիսելեստեն» ուներ խաղային ու տարածքային տոտալ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի թիմից մեկական գոլ խփեցին Քրիստիան Ռոմերոն, Էնց Ֆերնանդեսն ու Ջովանի Լո Չելսոն։ Նշենք, որ հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց արգենտինացի ավագ և առաջատար Լեո Մեսսին։ Հավելենք, որ աշխարհի գործող չեմպիոնը հաջորդ […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 5-րդ խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի հարկի տակ մրցեց «ԴիՍի Յունայթեդի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում հյուրերը կարողացան 3:1 հաշվով կամային հաղթանակ տանել։ Խերարդո Մարտինոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ով խփած 4 գոլով գլխավորեց կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Ինտեր Մայամիի» կազմից մեկ գոլ էլ խփեց […]
Ավելին
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով հաղթեց «Նեշվիլին»` դուրս գալով հաջորդ փուլ։ «Ինտեր Մայամիի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լեո Մեսսին, ով առաջին խաղակեսում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ ընդմիջմանը փոխարինվեց։ Հանդիպումից հետո ԱՄՆ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը վնասվածք […]
Ավելին
ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Խմբ.` Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիա) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» ամերիկյան դիմակայությունում մրցեց «Նեշվիլի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ` դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Խերարդո Մարտինոյի թիմի գոլերը խփեցին Լեո Մեսսին, Լուիս Սուարեսը և Ռոբերտ […]
Ավելին
«Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Միլանի», «Ինտերի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն Mailsport-ին տված հարցազրույցի ժամանակ կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա) Պաշտպաններ – Կաֆու (Բրազիլիա), Պաոլո Մալդինի (Իտալիա), Ֆաբիո Կանավարո (Իտալիա), Ռոբերտո Կարլոս (Բրազիլիա) Կիսապաշտպաններ – Զինեդին Զիդան (Ֆրանսիա), Դիեգո Արմանդո Մարադոնա (Արգենտինա), Պելե (Բրազիլիա) Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական մարզադաշտում մրցեց «Մոնրեալի» դեմ։ Գոլառատ խաղում հյուրերը հաղթեցին 3:2 հաշվով։ Կանադական ակումբի կազմից գոլերը խփեցին Ֆերնանդո Ալվարեսը, Մաթիաս Կոկարոն ու Իբրահիմ Սունուսին։ «Ինտեր Մայամիի» կազմից էլ աչքի ընկան Լեոնարդո Կամպանան ու Ժորդի Ալբան։ Նշենք, որ «Ինտեր Մայամիի» կազմից հանդիպումը բաց թողեց թիմի առաջատար Լեո Մեսսին, ում ակումբի […]
Ավելին
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՄԼՍ-ը ներկայացնող «Իտներ Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Նեշվիլի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում «Ինտեր Մայմին» կարողացավ դրամատիկ ոչ-ոքի կորզել. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ Խերարդո Մարտինոյի թիմը հանդիպման ընթացքում խարտվում էր 0:2 հաշվով, սակայն Լեո Մեսսիի ու Լուիս Սուարեսի խփած գոլերի շնորհիվ փրկեց խաղը։ Նշենք, որ ուրուգվայցի հարձակվողն իր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։ Փարիզյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Mister Chip-ը հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում խփել է 17-րդ ու 18-րդ գոլերը։ Մբապեն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերում խփած գոլերը քանակով հավասարվել է Ռաուլին և Անդրեյ Շևչենկոյին, որոնք իրենց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023