«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Էլչեում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի նորեկը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է իսպանացի դարպասապահին։ 26-ամյա Պենյան նախքան «բլաուգրանայից» հեռանալը մինչև 2029 թ. հուլիսի 1-ը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Պենյան «Բարսելոնայի» սան է և ակումբի համակարգում 45 խաղից 11-ում դարպասն անառիկ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում «Վիլյառեալը» ֆանտաստիկ խաղով 5:0 հաշվով ջախջախել է «Ժիրոնային»։ «Դեղին սուզանավից» հեթ-տրիկ է գրանցել Տեյջոն Բյուկենենը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Նիկոլյա Պեպեն ու Ռաֆա Մարինը։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ու 6 միավորով առաջին տեղում է։ «Ժիրոնան» միավոր չի վաստակել և վերջինն է` 20-րդը։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյին»։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից կրկին փայլեց Կիլիան Մբապեն, որը դուբլ ձևակերպեց։ Խաղավերջում «արքայական» ակումբից աչքի ընկավ նաև Վինիսիուսը։ Մադրիդյան գրանդը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Օվիեդոն» միավոր չունի ու 19-րդն է։ Հանդիպման գոլերը` […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Լևանտեի» դեմ խաղում։ Առաջին խաղակեսից հետո վալենսիական ակումբը Իվան Ռոմերոյի ու Խոսե Լուիս Մորալեսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բեկեց հանդիպման ընթացքը` ֆանտաստիկ comeback անելով։ «Բլաուգրանայից» 49-րդ ու 52-րդ րոպեներին աչքի ընկան Պեդրին […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում նույնպես չհաղթեց` ոչ-ոքի(1:1) գրանցելով «Էլչեի» դեմ խաղում։ Հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը, որին հյուրերը 15-րդ րոպեին պատասխանեցին Ռաֆա Միրի դիպուկ հարվածով։ Հանդիպման հերոս դարձավ «Էլչեի» դարպասապահ Մատիաս Դիտուրոն` կատարելով 5 սեյվ։ Դիգեո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջին տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Էսպանյոլին»։ Մադրիդյան գրանդը […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Արքայական» ակումբը չնայած հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ, բայց մեկ անգամ գրավեց Պամպլոնայից ժամանած հյուրերի դարպասը, այն էլ` 11-մետրանոցից։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։ Այսպիսով, «լոս բլանկոսը» մրցաշրջանի առաջին երեք միավորը վաստակեց։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Real Madrid C.F. (@realmadrid)
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ «Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ֆերան Տորեսն ու Լամին Յամալը։ «Մալյորկան» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. տանտերերից 33-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մանու Մորլանեսը, իսկ 39-րդ րոպեին` Վեդադ Մուրիքին։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակն Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի խաղում։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ինյակի Պենյա, Ժոան Գարսիա, Դիեգո Կոչեն։ Պաշտպաններ – Ալեխանդրո Բալդե, Ռոնալդ Արաուխո, Պաու Կուբարսի, Անդրեաս Քրիստենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ժոֆրե Տորենտս։ Կիսապաշտպաններ – Գավի, Պեդրի, Ֆերմին Լոպես, Մարկ Կասադո, Դանի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Լա Սերամիկա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյին»։ «Դեղին սուզանավից» մեկական գոլ խփեցին Էթա Յոնգն ու Պապե Գույեն։ Հյուրերի հարձակվող Սոլոմոն Ռոնդոնը 14-րդ րոպեին չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. «Վիլյառեալին» փրկեց դարպասապահ Լուիս Ժունիորը։ «Ռեալ Օվիեդոն» 27-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Ալբերտո […]
Ավելին
1 6 7 8 9 10 185

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025