«Մանչեսթեր Սիթին» ֆրանսիական «Լանսից» ձեռք է բերել պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Անգլիայի չեմպիոնն ուզբեկ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո։ Transfermarkt-ի համաձայն` «Լանսը» կրկնել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերի վաճառքը։ 2023 թ. ամռանը ֆրանսիական ակումբը բելգիացի հարձակվող Լոյի Օպենդայի […]
Ավելին
«Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակները» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆրանսիական ակումբին վճարելու է 40 միլիոն եվրոյից ավելի գումար։ Գործարքում սահմանված են նաև տարբեր հավելավճարներ։ Երիտասարդ ֆուտբոլիստն Անգլիայի չեմպիոնի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Համաձայնագիրն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու […]
Ավելին
Մոսկվայի Լոկոմոտիվի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնզիյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ «РБ Спорт»-ը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լիգա 1-ը ներկայացնող «Լանսը»։ Գործարքի իրականացմանը կարող է նպաստել այն, որ «Լանսի» սեփականատերը ֆրանսիահայ գործարար Ժոզեֆ-Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը 2021 թ. օգոստոսից է հանդես գալիս մոսկովյան ակուկբում, 110 խաղում խփել 16 […]
Ավելին
Ֆրանսիացի անվանի պաշտպան Ռաֆայել Վարանը 31 տարեկանում ավարտեց կարիերան. «Ասում են` ցանկացած լավ բան ավարտվում է։ Կարիերայիս ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ եմ ընդունել, հասել անհնարին թվացող նվաճումների։ Անհավանական հույզեր, էմոցիաներ, որոնք միշտ ինձ հետ կլինեն ամբողջ կյանքում։ Վերհիշելով այդ պահերը` անսահման հպարտությամբ և բավարարվածության զգացումով հայտարարում եմ կարիերաս ավարտելու մասին։ Հեռանում եմ այն խաղից, որը մենք […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Ֆրայբուրգը» սեփական մարզադաշտում մրցեց «Լանսի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չէին խփել։ Պատասխան հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային սցենարով։ Առաջին կեսում ֆրանսիական ակումբն Էլյե Վայիի ու Դավիդ դա Կոստայի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, տանտերերը կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու փրկել հանդիպումն` այն […]
Ավելին
«Բարսելոնա Բ»-ի կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն հայտնվել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «Լանսը» 19-ամյա ֆուտբոլիստի դիմաց «բլաուգրանային» առաջարկել է 9 մլն եվրո։ Այդուհանդերձ, կատալոնական ակումբը մեծ հույսեր է կապում սենեգալցի պաշտպանի հետ և մերժել է «Լանսի» առաջարկը։ Նշենք, որ Միքայիլ Ֆայեն 2023 թ. ամռանն է 1,5 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ն, ֆրանսիացի պաշտպանը դժգոհ է «կարմիր սատանաների» կազմում իր կարգավիճակից։ Աղբյուրի փոխանցմամբ` 30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ մանկունյական ակումբից։ Հաղորդվում է, որ Վարանը պատրաստ է, նույնիսկ, վերադառնալ հարազատ ակումբ` «Լանս»։ Ֆրանսիական ակումբը նույնպես շահագրգռված է Վարանին վերադարձնելու հարցում, սակայն վերջինիս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Լանսը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։ «Զինագործներն» արդեն 14-րդ րոպեին Գաբի Ժեզուսի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն հետագայում «Լանսի» ֆուտբոլիստները երկու գնդակ ուղարկեցին Լոնդոնից ժամանած հյուրերի դարպասը` 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնելով։ Ֆրանկ Էսի թիմի հաղթական գոլերը խփեցին Ադրիեն Թոմասոնն ու Էլյե Վային։ Այս […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 3-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լանսի» դեմ։ Փարիզյան ակոււմբը բավական վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 3:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Կիլիան Մբապեն, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Լուիս Էնրիկեի թիմի կազմից մեկ գոլ էլ խփեց Մարկո Ասենսիոն։ Հյուրերի կազմից էլ աչքի ընկավ Մորգան Գիլավոգին։ Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» նոր մեկնարկած մրցաշրջանում […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» կենտրոնական հարձակվող Լոյի Օպենդան կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել վերջնական համաձայնության, որի դիմաց «ցլերը» «Լանսին» վճարելու են 38 մլն եվրո։ Ակնկալվում է, որ բացի հիմնական գումարից, «կարմրադեղինները» կստանան նաև տարբեր հավելավճարներ։ Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ գործարքի ընդհանուր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023