«Նապոլին» Իտալիայի Սուպերգավաթի խաղարկաւթյան եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»` պատմության մեջ երրորդ անգամ նվաճելով տիտղոսը։ «Աձուրիից» փայլեց բրազիլացի վինգեր Դավիդ Ներեսը, որը դուբլ գրանցեց։ Հատկապես գեղեցիկ ստացվեց նրա առաջին գոլը` մրցակցի դարպասը գրավելով պտտեցրած հիասքանչ հարվածով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Նապոլին» 2:0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Դավիդ Ներեսը։ Այսպսիով, «աձուրին» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի Սուպերգավաթիր։ «Նապոլին» նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2015 թվականին։
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում «Բոլոնիան» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Ինտերին»։ Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ «Ներաձուրիից» հաշիվը երկրորդ րոպեին բացել է Մարկուս Թյուրամը, իսկ 35-րդ րոպեին «ռոսոբլուից» պատասխանել է Ռիկարդո Օրսոլինին։ Լրացուցիչ ժամանակում ակումբները գոլեր չեն խփել։ Հետխաղյա 11-մետրանոցներում Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը հաղթել է 3:2 հաշվով։ «Բոլոնիայի» դարպասապահ Ֆեդերիկո Ռավալյան հետ […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչում «Նապոլին» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Դավիդ Ներեսն ու Ռասմուս Հոյլունը։ Իտալիայի գործող չեմպիոնը դուրս եկավ եզրափակիչ` պայքարից դուրս թողնելով գործող Սուպերգավաթակրին։ Երկրորդ կիսաեզրափակիչում կմրցեն «Բոլոնիան» ու «Ինտերը»։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին, մեկնարկը` 23:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Այսօր` դեկտեմբերի 18-ին, կմեկնարկի Իտալիայի Սուպերգավաթի 38-րդ խաղարկությունը։ Մրցաշարին կմասնակցի չորս ակումբ` Իտալիայի չեմպիոն «Նապոլին», փոխչեմպիոն «Ինտերը», գավաթակիր «Բոլոնիան» ու գավաթի եզրափակիչի մասնակից «Միլանը»։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 22-ին։ Բոլոր հանդիպումները տեղի կունենան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Քինգ Սաուդ Յունիվերսիթի» ստադիոնում։ Իտալիայի գործող Սուպերգավաթակիրը «Միլանն» է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
Իտալիայի Սուպերագավաթի եզրափակիչում «Միլանը» ֆանտաստիկ comeback է արել ու 3:2 հաշվով հաղթել «Ինտերին»` 8-րդ անգամ նվաճելով տիտղոսը։ «Ռոսոներիները» հանդիպման ընթացքում պարտվում էին 0:2 հաշվով, սակայն կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու թրիլերային հաղթանակ կորզել 90+3-րդ րոպեին։ Հանդիպումից հետո միլանյան գրանդի մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ակումբի նոր գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն պուերտոռիկացի […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի խաղում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։ Թրիլերային խաղում «ռոսոներիները» ֆանտաստիկ comeback արեցին և 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեցին։ «Ներաձուրիները» Լաուտարո Մարտինեսի ու Մեհդի Թարեմիի խփած գոլերի շնորհիվ մինչև 52-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Սերժիու Կոնսեյսաուի սաները կարողացան կամային որակներ գտնել ու բեկել հանդիպման ընթացքը։ Նախ 52-րդ […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Քինգդոմ Արենա» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Ինտերն» ու «Միլանը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբն առաջին խաղակեսում Կենան Յիլդիզի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «ռոսոներիները» կարողացան comeback անել ու հաղթել 2:1 հաշվով։ Նախ 71-րդ րոպեին միլանյան գրանդից պատասխան գոլը խփեց Քրիստիան Պուլիշիչը, ապա 76-րդ րոպեին «բիանկոներիների» պաշտպան Ֆեդերիկո Գատին գրավեց սեփական դարպասը։ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որի առաջին կիսաեզրափակիչում Միլանի «Ինտերը» մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից հիասքանչ երկու գոլ խփեց նիդերլանդցի պաշտպան Դենզել Դումֆրիսը։ «Ինտերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ինտերը» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025