Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ասթոն Վիլան» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ «Ազնվականներն» առաջին խաղակեսում ունեին խաղային լուրջ առավելություն ու նախքան ընդմիջում` 37-րդ րոպեին, Ժոաո Պեդրոյի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսում հակառակ պատկերն էր, ու հանդիպումն արդեն Ունայի Էմերիի գլխավորած թիմի թելադրանքով էր անցնում։ Բիրմինգհեմից ժամանած հյուրերը 63-րդ րոպեին […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Նյուքասլի» հետ։ Տանտերերը Նիկ Վոլթեմադեի դուբլից հետո արդեն 20-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում «ազնվականները» կարողացան փրկել հանդիպումը։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ռիս Ջեյմսն ու Ժոաո Պեդրոն։ Բրազիլացի ֆուտբոլիստին, ի դեպ, ասիստ կատարեց լոնդոնյան ակումբի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը։ «Չելսին» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Ատալանտան» սեփական դաշտում 2:1 հաշվով անակնկալ կամային հաղթանակ է տարել «Չելսիի» նկատմամբ։ «Ազնվականներից» հաշիվը 25-րդ րոպեին բացել է Ժոաո Պեդրոն, սակայն Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում գոլով աչքի են ընկել Ջանլուկա Սկամական ու Շարլ Դե Կետելարեն` հաղթանակ պարգևելով բերգամասկներին։ Իտալական ակումբը Լիգայի փուլում 13 միավորով երրորդ տեղում են, […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։ Լոնդոնյան գրանդից երկրորդ խաղակեսում մեկական գոլ են խփել Մալո Գուստոն, Ժոաո Պեդրոն ու Պեդրու Նետում։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 20 միավորով բարձրացել է երկրորդ տեղ, «գայլերը» 2 միավորով վերջինն են` 20-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։ «Ազնվականներից» գոլերը խփեցին Ժոաո Պեդրոն ու Էնցո Ֆեռնանդեսը։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 7 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Ֆուլհեմը» 2 միավորով 14-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում հիասքանչ խաղով 5:1 հաշվով ջախջախել է «Վեսթ Հեմին»։ «Թոշակառուներից» փայլեց թիմի նորեկ Ժոաո Պեդրոն, որը մեկ գոլ խփեց ու երկու ասիստ կատարեց։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին նաև Պեդրու Նետուն, Էնցո Ֆերնանդեսը, Մոյզես Կայսեդոն ու Թրևո Չալոբան։ «Չելսին» նոր մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ և 4 […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից հետո «Չելսիի» ու ՊՍԺ-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել։ Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մոտեցել է «թոշակառուների» նորեկ Ժոաո Պեդրոյին, բռնել նրա կոկորդից ու հրել նրան։ Բարեբախտաբար, կրքերը շատ արագ հանդարտվել են ու իրադարձությունները զարգացում չեն ստացել։ Եզրափակիչում «Չելսին» 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսին» մրցեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիչ ՊՍԺ-ի դեմ։ Լոնդոնդյան գրանդը շոկի ենթարկեց մրցակցին և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։ «Թոշակառուները» դեռ առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքն ու խփեցին հանդիպման բոլոր գոլերը։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Քոուլ Պալմերը, մեկ գոլ էլ խփեց Ժոաո Պեդրոն։ Այսպիսով, «Չելսին» հիասքանչ հանդիպում անցկացրեց և դարձավ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսին» մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Առաջին խաղակեսից հետո լոնդոնյան գրանդը 3:0 հաշվով հաղթում է ՊՍԺ-ին։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Քոոլ Փալմերը, մեկ գոլ էլ խփել է Ժոաո Պեդրոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից Cold 🥶 🌎 @FIFACWC | @ChelseaFC 1 […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Չելսին» մրցեց բրազիլական «Ֆլումինենսեի» դեմ։ Լոնդոնյան գրանդը բավական վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:0 հաշվով։ «Թոշակառուներից» հիասքանչ հանդիպում անցկացրեց թիմի նորեկ Ժոաո Պեդրոն, որը դուբլ գրանցեց` խփելով անզուգական երկու գոլ։ Բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է 63 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» ու առաջին հանդիպումն էր անցկացնում նոր թիմում։ Նա նաև առաջին գոլերը […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025