Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի 7-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց Էստոնիային։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում. «վիկինգներից» դուբլ գրանցեցին Ալեքսանդր Սյորլոթն ու Էրլինգ Հոլանդը, հյուրերից աչքի ընկավ Ռոբի Սարվան։ Նորվեգիայի հավաքականը հաղթել է անցկացրած բոլոր 7 խաղերում, 21 միավորով առաջին տեղում է ու շատ մոտ […]
Ավելին
«Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի խաղում (4:2) «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկ է գրանցել և շրջանցել «Բավարիայի» ֆուտբոլիստ Հարի Քեյնի տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Transfermarkt-ը։ Լեհ ֆուտբոլիստը դարձել է վերջին 10 տարում բոլոր մրցաշարերում հեթ-տրիկ ձևակերպած ֆուտբոլիստը։ Նա 556 խաղում մրցակիցների դարպասը 3 գնդակ ուղարկել է 26 անգամ։ Քեյնը 558 խաղում 25 հեթ-տրիկ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»։ «Քաղաքաբնակներից» մեկական գոլ խփեցին Էրլինգ Հոլանդը, Նիկո Գոնսալեսն ու Ժերեմի Դոկուն։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 22 միավորով երկրորդ տեղում է և առաջնության առաջատար «Արսենալից» հետ է արդեն 4 միավորով։ «Լիվերպուլը» 18 միավորով 8-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորսւսիային»։ Մանկունիական գրանդից դուբլ գրանցեց Ֆիլ Ֆոդենը, մեկական գոլ խփեցին Էրլինգ Հոլանդն ու Ռայան Շերկին, գերմանական ակումբից աչքի ընկավ Վալդեմար Անտոնը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 10 միավորով չորրորդ տեղում է, «Բորուսիան»` 7 միավորով 14-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է Diario Sport-ը։ Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ «Բլաուգրանան» մտադիր է հաջորդ ամռանը բարձրակարգ հարձակվող ձեռք բերել, բայց ամեն ինչ կախված է ակումբի ֆինանսական վիճակից։ «Կապտանռնագույնները» պետք է փորձեն համապատասխանել Իսպանիայի Լա լիգայի սահմանած, այսպես կոչված, «1:1» ֆինսանական չափանիշին։ «9» համարի դիրքում «Բարսելոնան», Քեյնից […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ «Քաղաքաբնակներից» հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Էրլինգ Հոլանդը` գրանցելով դուբլ։ Նորվեգացի հարձակվողը 13 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հոլանդին երկու դեպքում էլ ասիստ է գրանցել Ռայան Շերկին։ «Սիթիից» մեկ գոլ էլ խփել է Նիկո Օ’Ռայլին, իսկ «Բորնմութից» աչքի է ընկել Տայլեր Ադամսը։ […]
Ավելին
Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը։ Ցանկը գլխավորել է «Բավարիայի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ Լավագույն տասնյակից բացակայում են անհատական գլխավոր մրցանակի գործող դափնեկիր Ուսման Դեմբելեն (ՊՍԺ, Ֆրանսիա) և այս տարվա գլխավոր ֆավորիտներից Ռաֆինիան («Բարսելոնա», Բրազիլիա)։ Ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ «Քաղաքաբնակներից» կրկին փայլեց Էրլինգ Հոլանդը` գրանցելով դուբլ։ Նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում աչքի ընկավ 11-րդ անընդմեջ խաղում։ Նա աչքի է ընկել 21 անգամ։ «Սիթին» վաստակեց 16 միավոր` բարձրանալով երկրորդ տեղ, «Էվերթոնը» 11 միավորով 10-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի 6-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականն Օսլոյում 5:0 հաշվով ջախջախեց Իսրայելի թիմին։ «Վիկինգներից» հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց Էրլինգ Հոլանդը, որը հեթ-տրիկ գրանցեց։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողն այս ընտրական մրցաշարում 6 խաղում 12 գոլ է խփել ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ 25-ամյա ֆուտբոլիստը Նորվեգիայի հավաքականի կազմում 46 խաղում […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»։ Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփել է Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը գոլ է խփել 9-րդ խաղում անընդմեջ` մրցակիցների դարպասը գրավելով 16 անգամ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 13 միավորով 5-րդն է, «Բրենթֆորդը»` 7 միավորով 16-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025