Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Սևիլիայի «Էստադո դե լա Կարտուխա» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի կեսգիշերին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը Մադրիդի «Ռռալը» կսկսի 4-4-2 խաղային սխեմայով, գրում է El Partidazo de COPE-ն։ «Արքայական» ակումբն Էլ կլասիկոն կսկսի հետևյալ մեկնարկային կազմով. Դարպասապահ – Տիբո Կուրտուա։ Պաշտպաններ – Լուկաս Վասկես, Ռաուլ Ասենսիո, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի։ Կիսապաշտպաններ – Ֆեդերիկո Վալվերդե, Օրելյեն Չուամենի, Դանի Սեբալյոս, Ռոդրիգո։ Հարձակվողներ – Ջուդ Բելինգեմ, Վինիսիուս։ Սպասվում […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար նշանակված Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան արտասվել է «արքայական» ակումբի հեռուստաալիքի արած հայտարարության մասին խոսելիս. «Երբ դպրոցում երեխայիդ ասում են, որ իր հայրը «գող» է, և նա տուն է գալիս արցունքներն աչքերին, շատ ծանր հարված է։ Միակ բանը, որը կարող եմ անել այն է` որդուս դաստիարակել […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ խոսել է մրցակցի մասին. «Ինձ համար առաջնայինը մրցակցի հանդեպ հարգանքն է։ «Ռեալը» հիանալի թիմ է և ակումբ, բայց մենք ցանկանում ենք հաղթել ու նվաճել տիտղոսը։ Բոլորը ցանկանում են հաղթել։ Հենց դրա համար ենք աշխատում։ Պետք է կենտրոնանք ներկայի վրա և վայելենք եզրափակիչը։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար նախատեսված հայտացուցակը։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես։ Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի, Ռաուլ Ասենսիո։ Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա […]
Ավելին
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի համար նախատեսված հայտացուցակը։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենյա, Վոյցեխ Շյեսնի։ Պաշտպաններ – Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստիենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորթ, Ժերար Մարտին։ Կիսապաշտպաններ – Գավի, Պեդրի, […]
Ավելին
Մադրիդի «Ռեալն» անչափ մոտիվացված է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ, գրում է Relevo-ն։ «Արքայական» ակումբում մտադիր են խանգարել «Բարսելոնային» թրեբլ գրանցելու հարցում։ Մադրիդյան գրանդը պատրաստվում է մինչև վերջին վայրկյանը կռվել ու խոչընդոտել, որպեսզի հավերժական մրցակիցը չնվաճի բոլոր հնարավոր տիտղոսները։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» միմյանց դեմ մրցելու են Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Հանդիպումը կկայանա ապրիլի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գերգոլառատ ոչ-ոքի էր գրանցվել` 4:4։ Պատասխան խաղում «բլաուգրանան» կարողացավ հաղթել 1:0 հաշվով ու դուրս գալ եզրափակիչ։ Հանդիպման միակ գոլը 27-րդ րոպեին Լամին Յամալի ոսկերչական փոխանցումից հետո խփեց Ֆերան Տոռեսը։ Այսպիսով, ապրիլի 26-ին Սևիլիայի «Լա Կարտուխա» ստադիոնում կկայանա Էլ […]
Ավելին
Եվրալիգայի կանոնավոր առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մանրահատակի վրա մրցել է «Բարսելոնայի» դեմ։ Բասկետբոլային Էլ կլասիկոյում «արքայական» ակումբը համառ պայքարում հաղթել է 96-91 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «բլաուգրանայի» թեթև հարձակվող Խոել Պարան` վաստակելով 20 միավոր, 7 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին։ Հաղթանակից հետո «Ռեալը» 41 միավորով բարձրացել է 10-րդ տեղ, ինչը մադրիդյան […]
Ավելին
«Ռոմայի», «Միլանի», «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» կհաղթեր 10:1, եթե կատալոնական ակումբի դարպասապահ Վոյցեխ Շյեսնին չհեռացվեր դաշտից։ «Հաշիվը 10:1 կլիներ, եթե Շյեսնին չհեռացվեր դաշտից։ Կրկնում եմ` 10:1, այլ ոչ թե 10:2, քանի որ «Ռեալը» գոլը խփեց դարպասապահի հեռացումից հետո»,- Կասանոյի խոսքը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023