«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անվանական մարզաշապիկ է նվիրել UFC թեթև քաշային կարգի դասաակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին։ «Հզոր համալրում` «Ռոստովի» դեմ խաղից առաջ։ Բանակցություններին անձամբ մասնակցել է Էդուարդ Սպերցյանը»,- գրել է «Կրասնոդարը» սոցցանցերում։ Գործող չեմպիոն «Կրասնոդարը» «Ռոստովի» դեմ կմրցի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում սեպտեմբերի 27-ին, մեկնարկը` 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում կրած պարտությունից (0-2) հետո МАТЧ ТВ-ի հետ զրույցում խոսել է հանդիպման մրցավարության մասին։ – Հանդիպումն ընթանում էր վայրիվերումներով, անընդհատ մրցավարը սուլում էր… – Ոչ պարտադիր սուլոցներ էին, որոնք գցում էին հանդիպման տեմպը։ Թափավազք ես հավաքում, մեկ էլ լսում ես սուլոց։ Ուզում եմ, որ ֆուտբոլն […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց «Զենիթին»։ Պետերբուրգյան ակումբից երկորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Մաքսիմ Գլուշենկովն ու Լուիս Էնրիկեն։ «Կրասնոդարի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Ցլերը» 19 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Զենիթը» 16 միավորով 4-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Ակրոնին»։ Տանտերերի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Նիկիտա Կրիվցովը` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում 4 գոլ ու 9 ասիստ է գրանցել։ «Ակրոնի» կազմում նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի խաղում (2:1) գրավել է Իռլանդիայի թիմի դարպասը` Հայաստանի ազգային հավաքականում խփած գոլերի քանակը հասցնելով 10-ի։ 25-ամյա ֆուտբոլիստը հավաքականում խփած գոլերի քանակով շրջանցել է Տիգրան Բարսեղյանին ու Էդգար Մանուչարյանին, որոնք աչքի են ընկել 9-ական անգամ։ Սպերյցանը հավաքականի պատկության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընդհանուր բավական տպավորիչ խաղ ցույց տվեց` հանդիպման մեծ մասում ունենալով խաղային առավելություն։ Հայաստանի հավաքականից գոլերը խփեցին Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Իռլանդացիներից աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը։ Հայաստանի հավաքականն ընտրական […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ խաղում Երևանում մրցում է Իռլանդիայի թիմի դեմ։ Առաջին խաղակեսից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթում է. 45+1-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին. «Թիմում հրաշալի մթնոլորտ է։ Լավ ենք ճանաչում մարզչին։ Նա շատ խստապահանջ է և ունի իր սկզբունքները։ Վերջին օրերին առավելագույն ուժերն ենք ներդրել` հանդիպմանը պատրաստ լինելու համար։ Ֆիզիկապես լավ վիճակում եմ։ Տա՜ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» մրցակցի դաշտում մրցում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ։ Հյուրերից 44-րդ րոպեին հաշիվը 1:1 դարձրեց Ջոն Կորդոբան` եզրափակելով անկյունայինից կատարած թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ՌՊԼ-ում ասիստ է կատարում երրորդ խաղում անընդմեջ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Կռիլյա Սովետովի» դեմ 6-րդ տուրի խաղում ասիստների հեթ-տրիկ էր գրանցել, իսկ […]
Ավելին
Էդուարդ Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում (6:0) մեկ գոլ խփելուց և երեք ասիստ կատարելուց հետո պատմական ռեկորդներ է գրանցել։ Opta-ի տվյալներով` Սպերցյանը «գոլ+ասիստ» ձևաչափով Պրեմիեր լիգայում դարձել է «Կրասնոդարի» պատմության մեջ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ Նա 73 (44 գոլ + 29 ասիստ) միավոր է հավաքել` գերազանցելով Ժոազինիոյի ռեկորդը (71)։ Ռուսաստանի չեմպիոնի մամուլի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025