Երկրորդ Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Շալկե-04»-ը «Ֆելտինս Արենա» ստադիոնում գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Կայզերսլաութերնի» հետ։ Հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին, բայց գելզենկիրխենյան ակումբը կարողացավ փրկել հանդիպումը։ «Շալկեից» 83-րդ րոպեին հաշիվը կրճատեց թիմի նորեկ Էդին Ջեկոն, որն առաջին հանդիպումն էր անցկացնում ակումբում։ Բոսնիացի հարձակվողը 39 տարեկան և 314 օրականում դարձել է Երկրորդ Բունդեսլիգայում գոլ խփած ամենատարեց […]
Ավելին
Էդին Ջեկոն կարիերան կշարունակի «Շալկե-04»-ում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 39-ամյա ֆուտբոլիստը գելզենկիրխենյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը «Ֆիորենտինան» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 18 խաղում խփել է 2 գոլ։ Ջեկոն գերմանական ֆուտբոլ է վերադարձել 15 տարի անց։ Բոսնիացին […]
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կարիերան կշարունակի «Նոայում», սոցցանցերում գրում է անվանի լրագրող Ռուդի Գալետին։ Հայաստանի չեմպիոնը 27-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում առաջ է անցել Բուդնեսլիգա-2-ը ներկայացնող «Կարլսռուեից»։ Գերմանական ակումբը նույնպես հավակնում էր նրա հետ պայմանագիր կնքելուն, սակայն բոսնիացի հարձակվողը նախընտրել է տեղափոխվել «Նոա»։ Հուլիսի 31-ին Մուլահուսեյնովիչը բուժզննում կանցնի հայկական ակումբի հետ […]
Ավելին
Երկրորդ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Համբուրգը» «Ֆոլկպարկշտադիոն» մարզդաշտում 6:1 հաշվով ջախջախեց «Ուլմին»։ 34-ամյա Մերլին Պոլցինի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռանսֆորդ Քյոնիգսդյորֆերը, մեկական գոլ խփեցին Լյուդովիտ Ռայսը, Դեյվի Զելկեն ու Դանիել Էլֆադլին, իսկ մրցակցի պաշտպան Ֆիլիպ Շտրոմֆը գրավեց սեփական դարպասը։ «Ուլմից» Թոմ Գալը 7-րդ րոպեին բացեց հաշիվը։ «Համբուրգը» 59-ի հասցրեց միավորների քանակը և առաջնության ավարտից մեկ տուր […]
Ավելին
Գերմանական «Կայզերսլաութերին» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից, հայտնել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխանից խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում. «Ցանկանում եմ հայտարարություն անել Հայաստանի հավաքականի խաղացողներից Ռանոսի վերաբերյալ, որը փաստացի պահանջում էր խաղալ վաղը: Իմ կարիերայում նման բան չէի տեսել, որ խաղացողն […]
Ավելին
Երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Կայզերսլաութերնը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Յան Ռեգենսբուրգին»։ Տանտերերի կազմում նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման է մտել 77-րդ րոպեին։ 21-ամյա ֆուտբոլիստը հունվարին է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվել «Կայզերսլաութերն»։ «Յան Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի մեկ այլ հարձակվող Սարգիս Ադամյանը, որը դաշտում անցկացրեց 82 […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութերնը» Մյոնխնգլադբախի «Բորուսիայից» վարձակալել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը վարաձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Գործարքում ներառված չէ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հատուկ իրավունք։ Հիշեցնենք, որ Ռանոսը «Բորուսիա» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 12 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։ […]
Ավելին
«Լիվերպուլի» նախկին դարպասպահ Լորիս Կարիուսը կարող է կարիերան շարունակել գերմանական Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Շալկե-04»-ում, հայտնում է Sky Sport-ը։ Գելզենկիրխենը ներկայացնող ակումբը ցանկանում է ձմեռյաին տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել 31-ամյա դարպասպահի հետ։ Կողմերն այդ հարցում ակտիվ բանակցություններ են վարում և մոտ են համաձայնության հասնելուն։ Կարիուսն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ «Շալկեն» Կարիուսին դիտարկում է` որպես […]
Ավելին
Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կարլսռուհեի» հարձակվող Բուդու Զիվզիվաձեն տեղափոխվել է «Հայդենհայմ»։ Գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վրացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Հայդենհայմը» չի բացահայտել, թե որքան է վճարել նրա տեղափոխության համար։ 30-ամյա հարձակվողը 12 գոլով գլխավորում է Բունդեսլիգա-2-ի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Նա «Կարլսռուհեում» հանդես էր […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Անվանի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Ֆորտունա Դյուսելդորֆը» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է վարձակալել նրան։ Կողմերն այդ հարցում հստակ բանակցություններ են վարում։ «Ֆորտունան» դեռ նախորդ ամռանն էր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025