Եվրո-2024-ի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Հունիսի 25-ին կայացան նաև C և D խմբերի երրորդ տուրի հանդիպումները։ Հանդիպումների արդյունքներով ձևավորվել է մրցաշարի 1/8 եզրափակիչի երկրորդ զույգը. Գերմանիա – Դանիա Հավաքականները կհանդիպեն հունիսի 29-ին Դորտմունդի «Սինգալ Իդունա Պարկ» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլի առաջին զույգը կազմել էին Շվեյցարիայի ու Իտալիայի հավաքականները։
Ավելին
Եվրո-2024-ի D խմբի երրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը Դորտմունդում մրցեց Լեհաստանի դեմ։ «Եռագույնները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն, իսկ լեհերի պատասխան գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Երկու գոլն էլ գրանցվեց 11-մետրանոցից։ Նշենք, որ Մբապեն Եվրոպայի առաջնություններում խփեց առաջին […]
Ավելին
Եվրո-2024-ի D խմբի երրորդ տուրում Ավստրիայի հավաքականը մրցեց Նիդերլանդների թիմի դեմ։ Համառ ու գոլառատ պայքարում ընթացած խաղում ավստրիացիները հաղթեցին 3:2 հաշվով։ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեցին Ռոմանո Շմիդտն ու Մարսել Զաբիթցերը, իսկ մրցակցի վինգեր Դոնիել Մալենը գրավեց սեփական դարպասը։ «Նարնջագույններից» աչքի ընկան Կոդի Գակպոն ու Մեմֆիս Դեպայը։ D խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. […]
Ավելին
Եվրո-2024-ի ընթացքում գրանցվել է 7-րդ ինքնագոլը։ Նիդերլանդների հավաքականը D խմբի երրորդ տուրում մրցում է Ավստրիայի թիմի դեմ։ 6-րդ րոպեին «նարնջագույնների» վինգեր Դոնիել Մալենը գրավեց սեփական դարպասը, ինչից հետո ասվտրիացիները բացեցին հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի D խմբի երրորդ տուրում Դորտմունդի «Սիգնալ Ինդունա Պարկ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Ֆրանսիայի ու Լեհաստանի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ Բեռլինում միմյանց դեմ կմրցեն Ավստրիայի ու Նիդերլանդների հավաքականները։ Հանդիպումը կարող եք դիտել այստեղ։ Հավաքականները դաշտ դուրս կգան […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է Գերմանիայի հավաքականի կազմում չմասնակցել Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչին։ Sport1-ը գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրի Շվեյցարիայի դեմ խաղում (1:1) վնասվածք է ստացել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Ռյուդիգերը ձգել է աջ ազդրի հետին մկանը։ Այժմ նրա մասնակցությունը 1/8 եզրափակիչին հարցականի տակ է։ «Բունդեսմանշաֆթին» մրցաշարի […]
Ավելին
Եվրո-2024-ի հունիսի 25-ի խաղային օրը կկայանան C և D խմբերի երրորդ տուրի հանդիպումները. Ֆրանսիա – Լեհաստան (D խումբ, 20:00) Գլխավոր մրցավար – Մարկո Գուիդա (Իտալիա) Եզրային մրցավար – Ֆիլիպո Մելի, Ջորջիո Պերետի (երկուսն էլ` Իտալիա) Չորրորդ մրցավար – Ռադե Օբրենովիչ (Սլովենիա) VAR համակարգի պատասխանատուներ – Մասինիլիանո Իռատի (Իտալիա), Կետելին Պոպա (Ռումինիա), Տիագու Մարտինշ (Պորտուգալիա) Նիդերլանդներ […]
Ավելին
Եվրո-2024-ի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Արդեն կայացել են A և B խմբերի երրորդ տուրի հանդիպումները։ Հանդիպումների արդյունքներով ձևավորվել է մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին զույգը. Շվեյցարիա – Իտալիա Հավաքականները կհանդիպեն հունիսի 29-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի B խմբի երրորդ տուրում Իսպանիայի հավաքականը Դյուսելդորֆում մրցեց Ալբանիայի դեմ։ Արդեն 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած «ֆուրիա ռոխան» հաղթեց նաև այս խաղում. գրանցվեց 1:0 հաշիվը։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմի հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Դանի Օլմոն։ Երրորդ տուրում B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Խորվաթիա 1:1 Իտալիա Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը. Այսպիսով, […]
Ավելին
Եվրո-2024-ի B խմբի երրորդ տուրում Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ Արենա» մարզադաշտում կմրցեն Ալբանիայի ու Իսպանիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 8 9 10 11 12 38

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023