Դորտմունդի «Բորուսիան» գնել է «Շտուտգարտի» կենտրոնական պաշտպան Վալդեմար Անտոնի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը ռուրյան ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` «Բորուսիան» վճարել է Անտոնի պայմանագրով նախատեսված հրաժարագինը` 22,5 մլն եվրո։ Պաշտպանը «Շտուտգարտում» հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից` 141 խաղում դառնալով 4 գոլի […]
Ավելին
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին և լքեց պայքարը։ 1990 թ. հետո, երբ Արևելյան ու Արևմտյան Գերմանիաները վերամիավորվեցին, «բունդեսմանշաֆթը» խոշոր մրցաշարերում` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, երբեք չի հաղթել Իսպանիայի հավաքականին։ Այդ ընթացքում Իսպանիան ու Գերմանիան խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում միմյանց հանդիպել են արդեն 5 անգամ։ «Ֆուրիա ռոխան» տարել է […]
Ավելին
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով Գերմանիային հաղթելուց հետո խոսել է «բունդեսմանշաֆթի» կիսապաշտպան Տոնի Կրոսի` «ֆուրիա ռոխայի» ֆուտբոլիստ Պեդրիի նկամտմաբ թույլ տված կանոնների խախտման մասին. «Պեդրին շատ ուժեղ հարված էր ստացել, ու մրցակցին հենց սկզբից պետք էր պատժել։ Բայց որևէ արդարացում չեմ փնտրում։ Սա ֆուտբոլ է, […]
Ավելին
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիային` լքելով հետագա պայքարը։ «Բունդեսմանշաֆթի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տոնի Կրոսը։ Այդ խաղը 34-ամյա ֆուտբոլիստի համար դարձավ կարիերայում վերջինը։ Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Կրոսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Կրոսը Ռոստոկի «Հանզայի» մարզադպրոցի սան է։ 2006 թվականին 2,3 մլն եվրոյով տեղափոխվել […]
Ավելին
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականները։ Հանդիպումն անցավ անչափ լարված, կոպիտ ու համառ պայքարում։ Կողմերը հանդիպման հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ֆուրիա ռոխայի» կազմից հաշիվը 51-րդ րոպեին Դանի Օլմոն, իսկ «բունդեսմանշաֆթը» 89-րդ րոպեին պատասխանեց Ֆլորիան Վիրցի դիպուկ հարվածով։ Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում երկու հավաքականներն էլ կարող էին […]
Ավելին
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Շտուտգարտում միմյանց դեմ կմրցեն Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Եվրո-2024-ում հուլիսի 5-ին կմեկնարկի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը, որի առաջին խաղային օրը կկայանա երկու թոփ հանդիպում։ Իսպանիա – Գերմանիա (20:00) Գլխավոր մրցավար – Էնթոնի Թեյլոր (Անգլիա) Եզրային մրցավարներ – Գարի Բեսվիկ, Ադամ Նան Չորրորդ մրցավար – Իվան Կռուժլյակ (Սլովակիա) VAR համակարգի պատասխանատուներ – Ստյուարտ Էտվել (Անգլիա), Բարտոշ Ֆրանկովսկի (Լեհաստան), Մասիմիլիանո Իռատի (Իտալիա) Պորտուգալիա – Ֆրանսիա […]
Ավելին
Եվրո-2024-ում ավարտվեց մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլը։ 8 հավաքականներ շարունակում են պայքարը։ Քառորդ եզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը. Հուլիսի 5 Իսպանիա – Գերմանիա (20:00) Պորտուգալիա – Ֆրանսիա (23:00) Հուլիսի 6 Անգլիա – Շվեյցարիա (20:00) Նիդերլանդներ – Թուրքիա (23:00) Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Դանիայի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց մրցաշարի տանտեր Գերմանիայի թիմին` լքելով պայքարը։ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը դժգոհել է հանդիպման մրցավարությունից. «Կարծում եմ` տեղի ունեցածը ծիծաղելի է։ Ֆուտբոլը տարեց տարի ավելի ծիծաղելի է դառնում։ Ակնհայտ է, որ խաղի ելքը վճռեցին մրցավարն ու VAR համակարգը։ Կարծես մրցավարները շատ ակտիվ սանտիմենտր են փնտրում` գոլը […]
Ավելին
Եվրո-2024-ի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Դանիայի թիմի դեմ։ «Բունդեսմանշաֆթն» արդեն երրորդ րոպեին Նիկո Շլոտերբեկի ջանքերով բացեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը չարձանագրեց դարպասի գրավումը. նախքան գոլը կանոնների խախտում էր եղել։ Այդ դրվագից հետո էլ Յուլիան Նագելսմանի սաները ճնշում էին գործադրում և քանիցս կարող էին բացել հաշիվը, սակայն դանիացիներին ամեն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023