Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը հաղթեց մեդալային հաշվարկում։ Հայ ծանրորդները նվաճեցին երկամարտի 13 մեծ մեդալ` 7 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե։ Երկրորդ տեղը 16 մեդալով զբաղեցրեց Թուրքիայի թիմը` 5 ոսկի, 8 արծաթ ու 3 բրոնզ։ Չորրորդը 10 մեդալով (4-ական ոսկի ու արծաթ, 2 բրոնզ) Վրաստանն է։ […]
Ավելին
Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը (110կգ) դարձավ չեմպիոն։ Մինչև 23 տարեկանների պայքարում Կարապետյանը գրանցեց երկամարտի 397կգ (182+215) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ 22-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում` արծաթե։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Պետրոս Պետրոսյանը, որը պոկում վարժությունում զրո ստացավ` […]
Ավելին
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը (110կգ) փոքր բրոնզե մեդալակիր դարձավ։ Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպինոնը միայն երրորդ փորձից բարձացրեց 187-կիլոգրամանոց ծանրաձողն ու զբաղեցրեց երրորդ տեղը։ Հրում վարժությունում 22-ամյա ծանրորդը միայն 220 կիլոգրամ կարողացավ բարձրացնել։ Նա երկամարտի 407 կգով զբաղեցրեց չորրորդ տեղը։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Օլիմպիական խաղերի կրկնակի […]
Ավելին
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ կմտնեն Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը։ 110 կգ քաշային կարգում Մարտիրոսյանն ու Կարապետյանը կփորձեն ձեռնոց նետել Օլիմպիական չեմպիոններ, ուզբեկներ Ակբար Ջուրաևին (Տոկիո-2020-ի ոսկե մեդալակիր) և Ռուսլան Նուրուդինովին (Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր)։ […]
Ավելին
Հոկտեմբերի 2-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Ներկայացնում են Հայաստանի ներկայացուցիչների նախնական պատվերները։ Գառնիկ Չոլակյանը (60կգ) պատվիրել է ամենաբարձր քաշերից մեկը` 295կգ (երկամարտի համար)։ Նույնքան են պատվիրել նաև Պակ Ին Չհոլը (ԿԺԴՀ) և Վան Հաոն (Չինաստան)։ 71կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նախնական պատվիրել է ամենաբարձր քաշը` 350կգ։ Նրա հիմնական մրցակիցներն […]
Ավելին
Հոկտեմբերի 2-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Ներկայացնում ենք Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը։ Հոկտեմբերի 3 Գառնիկ Չոլակյան (60կգ)` 21:30 Հոկտեմբերի 5 Գոռ Սահակյան (71կգ)` 21:30 Հոկտեմբերի 7 Սուրեն Գրիգորյան (88կգ)` 19:00 Հոկտեմբերի 8 Աննա Ամրոյան (77կգ, B խումբ)` 19:00 Հոկտեմբերի 10 Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան (երկուսն էլ` 110կգ)` 21:30 Հոկտեմբերի 11 Վարազդատ Լալայան […]
Ավելին
Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան հրապարակել է Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք հավաքականների կազմերը։ Տղամարդկանց հավաքական Կանանց հավաքական Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 2-11-ը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Weightlifting Federation of Armenia (@wf_armenia)
Ավելին
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Եվրոպայի առաջնությունից վերադարձել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում 109 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Գարիկ Կարապետյանը նշել է. «Վնասվածքից հետո դժվարություններ շատ-շատ են եղել։ Մարզվելու համար շատ քիչ ժամանակ եմ ունեցել։ Ընդամենը երկու հավաքի եմ մասնակցել։ Քրտանջան մարզումների շնորհիվ հասել եմ գերազանց վիճակիս ու կարողացա ոսկե […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 2 ոսկե, 6 արծաթե ու 2 բրոնե մեդալ։ Մեդալային հաշվարկում Հայաստանը գրավեց երրորդ տեղը և զիջեց միայն Թուրքիային (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ) ու Բուլղարիային (3 ոսկի)։ Երկամարտում նվաճած մեդալների քանակով Հայաստանն առաջատար է։ Ընդհանուր վարժություններում (պոկում և հրում) նվաճած մեդալները ներառյալ Հայաստանը նույնպես […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձավ աշխարհամասի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն։ 21-ամյա Կարապետյանը գրանցեց երկամարտի 411 կգ (185+226) արդյունք և կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` նվաճելով ոսկե մեդալ։ Նա փոքր ոսկե մեդալներ հաղթեց նաև պոկում և հրում վարժություններում։ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 397 կգ (181+213) […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025