Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա երկու պաշտոնական հանդիպումներին։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ատլետիկո Պարանաենսե») Պաշտպաններ – Ռենան Լոդի («Մարսել», Ֆրանսիա), Կայո Էնրիկե, Վանդերսոն (երկուսն էլ` «Մոնակո», Ֆրանսիա), […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն վերհիշել է ԱԱ-2022-ի ընթացքում վրիպած 11-մետրանոցի մասին։ «Դա իմ կարիերայի ամենատխուր պահն էր։ Աշխարհի չեմպիոն դառնալը ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է։ Գիտակցում եմ, որ դեռ շատ աշխարհի առաջնությունների եմ մասնակցելու, սակայն այդ պահին դա մեր երազանքն էր։ Դա, անկասկած, կարիերայիս ամենացավալի պահն էր, սակայն ես միշտ առաջ եմ շարժվելու` անկախ այն հանգամանքից, […]
Ավելին
Ավստրալիայիում և Նոր Զելանդիայիում ընթանում է կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Խմբային փուլի 2-րդ տուրի կենտրոնական խաղում Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիայի ընտրանուն։ «Եռագույններին» մարզում է 54-ամյա անվանի մասնագետ Էրվե Ռենարը, ով պատմական նվաճման է հասել։ Բանն այն է, որ Ռենարը դարձել է ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, ով հաղթանակ է տոնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ […]
Ավելին
Բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտարարել է, որ «պենտակամպիոնների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Կառլո Անչելոտին, ով այժմ ղեկավարում է «Ռեալ Մադրիդը»։ Ռոդրիգեսը հայտնել է, որ 64-ամյա մասնագետն իր աշխատանքը կսկսի Կոպա Ամերիկա 2024-ից, որը մեկնարկելու է 2024 թ. հունիսի 20-ին։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։ «Պապա Կառլոն» […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը բարձրացել է 90-րդ հորիզոնական։ Այժմ մեր ընտրանին իր ակտիվում ունի 1252,60 միավոր և, նախորդ թարմացման համեմատ, բարելավել է դիրքը 7 հորիզոնականով։ Հիշեցնենք, որ հունիս ամսին Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ տոնեց Եվրո-2024-ի որակավորման փուլում` առավելության հասնելով համապատասխանաբար Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) ընտրանիների նկատմամբ։ […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ապրիլի 6-ին ներկայացրել է հավաքականների դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Թարմացումից հետո առաջատարի փոփոխություն է եղել. այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Արգենտինա (+1) – 1840.93 միավոր Ֆրանսիա (+1) – 1838.45 Բրազիլիա (-2) – 1834.21 Բելգիա – 1792.53 Անգլիա – 1792.43 Նիդեռլանդներ – 1731.23 Խորվաթիա – […]
Ավելին
Տանժերի «Ստադ Իբն Բատուտա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրին Մարոկկոյի և Բրազիլիայի հավաքականները։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ մարոկկացիները հաղթեցին 2:1 հաշվով։ Վալիդ Ռեգրագիի թիմին հաղթանակ պարգևեցին Սոֆիան Բուֆալի և Աբդելհամիդ Սաբիրիի խփած գոլերը։ «Պենտակամպիոնների» միակ գոլը խփեց Կազեմիրոն։ Նշենք, որ Մարոկկոն հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին և կմրցի Պերուի […]
Ավելին
Մարոկկոյի հավաքականը մարտ ամսին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ «Ատլասե առյուծների» մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու այդ հանդիպումներին։ Մարոկկոյի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Յասին Բունու («Սևիլիա», Իսպանիա), Մունիր Էլ-Քաջուի («Ալ Վեհդա», Սաուդյան Արաբիա), Ահմեդ Ռեդա Տանիաուտի («Վիդադ»), Մեհդի Բենաբիտ («ՖՅՈՒՍ Ռաբաթ») Պաշտպաններ – Նայեֆ […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մարոկկոյի ընտրանու դեմ։ «Պենտակամպիոնների» մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ խաղին։ Բրազիլացիների գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռամոն Մենեզեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Վեվերտոն («Պալմեյրաս»), Մայկել («Ատլետիկո Պարանաենսե») Պաշտպաններ – Ռոջեր Իբանիես («Ռոմա», Իտալիա), Էդեր Միլիտաո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բրազիլայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը, «պենտակամպիոնների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռամոն Մենեզեսը։ 50-ամյա մասնագետը Բրազիլիայի հավաքականի խաղը ղեկավարելու է մարտի 25-ին Մարոկկոյի դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը։ Նշենք, որ Մենեզեսը 2022 թ. մարտից մարզում է Բրազիլիայի Մ-20 հավաքականը, որի ղեկին վերջերս դարձավ Կոպ Ամերիկայի երիտասարդական մրցաշարի չեմպիոն։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ավարտից […]
Ավելին
1 3 4 5 6 7 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023