Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Էդերսոն («Ֆեներբահչե», Թուրքիա)։ Պաշտպաններ – Ալեքս Սանդրո, Դանիլո, Լեո Պերեյրա (բոլորը` «Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Դուգլաս Սանթոս («Զենիթ Սանկտ Պետերբուրգ», Ռուսաստան), Գաբրիել Մագալյաես («Արսենալ»,Անգլիա), Ռոջեր Իբանյես («Ալ Ահլի», Սաուդյան […]
Ավելին
«Կրուզեյրոն» Տիտեին պաշտոնանկ է արել գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլական ակումբը 64-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. դեկտեմբերից, 16 խաղում տարել է 8 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։ Բելու Օրիզոնտի քաղաքը ներկայացնող ակումբը ձախողել է Բրազիլիայի Ա սերիայի 2026թ. մրցաշրջանի մեկնարկը` 6 խաղում չտանելով ոչ մի հաղթանակ։ «Կրուզեյրոն» […]
Ավելին
Նեյմարը կընդգրկվի Բրազիլիայի ազգային հավաքականի` առաջիկա հանդիպումների համար նախատեսված հանդիպումների ընդլայնված հայտացուցակում, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտացուցակը կհրապարակի առաջիկա օրերին։ Իտալացի մասնագետը մարտի 11-ին ներկա կլինի Բրազիլիայի Ա սերիայի «Միրասոլ» – «Սանթոս» հանդիպմանը ու կհետևի 34-ամյա կիսապաշտպանի խաղին։ Նեյմարը 79 գոլով Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։ Նա […]
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Դոմինիկ Կոտարսկի («Կոպենհագեն», Դանիա), Իվան Պանդուր («Հալ Սիթի», Անգլիա)։ Պաշտպաններ – Դույե Չալետա-Ցար («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա), Յոսիպ Շուտալո («Այաքս», Նիդերլանդներ), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա», Գերմանիա), Մարին Պոգնարչիչ («Ֆիորենտինա», Իտալիա), Քրսիտիյան Յալիչ («Աուգսբուրգ», Գերմանիա), Մարտին Էրլիչ […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 4-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Վասկո դա Գամային»։ Տանտերերից փայլել է Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ), թիմի ավագ Նեյմարը։ Աստղային կիսապաշտպանը դուբլ է գրանցել։ 34-ամյա ֆուտբոլիսը նոր մրցաշրջանում անդրանիկ գոլերն է խփել։ «Սանթոսը» Ա սերիայում առաջին հաղթանակը տարավ` 4 միավորով բարձրանալով 13-րդ տեղ։ «Վասկոն» […]
Ավելին
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության` Լիգա Պաուլիստայի խմբային փուլի վերջին` 8-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է 4-րդ դիվիզիոնը` Դ սերիան ներկայացնող «Վելո Կլուբին»։ Տանտերերից 46-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի ավագ և առաջատար Նեյմարը։ Աստղային կիսապաշտպանը 82-րդ րոպեին ասիստ է կատարել ևս մեկ անվանի ֆուտբոլիստի` «Ինտերի» նախկին հարձակվող, Բրազիլիայի ազգային հավաքականում […]
Ավելին
Բրազիլիայի Մինաս Ժեյրաս նահանգի առաջնության 8-րդ տուրում «Ատլետիկո Մինեյրոն» մրցակցի դաշտում 7:2 հաշվով ջախջախել է չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Իտաբիրիտոյին»։ Հյուրերից 31-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով կրցակցի դարպասն է գրավել բրազիլացի անվանի հարձակվող Հալկը` հաշիվը դարձնելով 2:0։ 39-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում հեթ-տրիկ է գրանցել։ Հալկն առավել հայտնի է «Պորտուում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և Բրազիլիայի ազգային […]
Ավելին
«Ֆլամենգոն» ձեռք է բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետային, հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հունվարի 1-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` «ռոբրո նեգրոսը» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «մրճահարներին» վճարել է ռեկորդային 42 միլիոն եվրո։ Գործարքը Բրազիլիայի Ա սերիայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է դարձել` գերազանցելով Ժերսոնի ռեկորդը։ 2026թ. […]
Ավելին
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան մոտ է «Ֆլամենգո» վերադառնալուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Բրազիլական ակումբը 28-ամյա խաղացողի հետ մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել։ «Ռուբրո նեգրոսը» Պակետայի տեղափոխության համար «մրճահարներին» պատրաստ է վճարել 42 միլիոն եվրո։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Գործարքը կդառնա «Ֆլամենգոյի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու կգերազանցի Սամուել Լինոյի ռեկորդը։ […]
Ավելին
«Բոտաֆոգոն» Դավիդե Անչելոտիին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Բրազիլական ակումբը 36-ամյա իտալացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 33 խաղում տարել է 15 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։ Երիտասարդ մասնագետը Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026