«Ֆլամենգոն» Ֆելիպե Լուիսին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Globo-ի տվյալներով` 40-ամյա մասնագետի պաշտոնանկության պատճառն ակումբի` մրցաշրջանի մեկնարկը ձախողելն է։ «Ֆլամենգոն» 2026թ. մրցաշրջանի մեկնարկում բոլոր մրցաշարերի 15 խաղում տարել է միայն 6 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 7 պարտություն, այդ թվում` Բրազիլիայի Սուպերգավաթի խաղում զիջելով «Կորինտիանսին» (0:2), իսկ Հարավային Ամերիկայի Սուպերագավթի […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 4-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Վասկո դա Գամային»։ Տանտերերից փայլել է Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ), թիմի ավագ Նեյմարը։ Աստղային կիսապաշտպանը դուբլ է գրանցել։ 34-ամյա ֆուտբոլիսը նոր մրցաշրջանում անդրանիկ գոլերն է խփել։ «Սանթոսը» Ա սերիայում առաջին հաղթանակը տարավ` 4 միավորով բարձրանալով 13-րդ տեղ։ «Վասկոն» […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 4-րդ տուրում «Պալմեյրասը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեում»։ Այդ խաղում զավեշտալի դրվագ է տեղի ունեցել։ «Պալմեյրասի» ֆուտբոլիստները խաղը դաշտի կենտրոնից սկսել են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղակեսում։ Հանդիպման մրցավար Ֆելիպե Ֆեռնանդես դե Լիման չի նկատել սխալը, և հանդիպումը շարունակվել է։ «Պալմեյրասը» 10 միավորով առաջին տեղում է, «Ֆլումինենսեն»` 7 միավորով […]
Ավելին
«Ֆլամենգոն» ձեռք է բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետային, հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հունվարի 1-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` «ռոբրո նեգրոսը» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «մրճահարներին» վճարել է ռեկորդային 42 միլիոն եվրո։ Գործարքը Բրազիլիայի Ա սերիայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է դարձել` գերազանցելով Ժերսոնի ռեկորդը։ 2026թ. […]
Ավելին
«Բոտաֆոգոն» Դավիդե Անչելոտիին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Բրազիլական ակումբը 36-ամյա իտալացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 33 խաղում տարել է 15 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։ Երիտասարդ մասնագետը Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Տիտեն նշանակվել է «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչ, հաստատում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 64-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է պորտուգալացի անվանի մարզիչ Լեոնարդո Ժարդիմին։ Տիտեն առավել հայտնի է Բրազիլիայի ազգային հավաքականը մարզելու շնորհիվ։ «Պենտակամպեոնները» նրա գլխավորությամբ հանդես են եկել 2016-22թթ., 81 խաղում տարել են 61 հաղթանակ, […]
Ավելին
Բրազիլիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ատլետիկո Մինեյրոն» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախել է «Վասկո դա Գամային»։ Տանտերերից 32-րդ րոպեին տուգանայինից թնդանոթային հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել անվանի հարձակվող Հալկը` հաշիվը դարձնելով 2:0։ 39-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 61 խաղում 21 գոլ ու 8 ասիստ է գրանցել։ Հալկն առավել հայտնի է Սանկտ Պետերբուրգի […]
Ավելին
«Ֆլամենգոն» դարձել է Բրազիլիայի 8-ակի չեմպիոն։ Ժիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբն Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում լեգենդար «Մարականա» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Սեարային»։ Տանտերերի հաղթական ու չեմպիոնական գոլը խփել է Սամուել Լինոն։ «Ֆլամենգոն» միավորների քանակը հասցրել է 78-ի` անհասանելի դառնալով մրցակիցներկ համար։ «Ֆլամենգոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2020 թվականին։ Ակումբը տիտղոսների քանակով հավասարվել […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Սանթոսը» «Վիլա Բելմիրո» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Սպորտ Ռեսիֆիին»։ Տանտերերից տպավորիչ հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը, որը գոլ և ասիստ է գրանցել։ Խուան Վոյվոդայի գլխավորած թիմից Նեյմարի փոխանցումը եզրափակել է Ժոաո Շմիդտը, իսկ մրցակցի կիսապաշտպան Ժոաո Կալը գրավել է սեփական դարպասը։ […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 34-րդ տուրում «Կորինտիանսը» «Նեո Կիմիկա Արենա» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Սան Պաուլոյին»։ Տանտերերից 63-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել անվանի հարձակվող Մեմֆիս Դեպայը։ 84-րդ րոպեին 31-ամյա հարձակվողը գնդակն անցկացրել է մրցակցի պաշտպան Սաբինոյի ոտքերի արանքով, դուրս եկել հարվածային դիրք ու հաշիվը դարձրել 2:1` խփելով հիասքանչ գոլ։ Նիդերլանդների ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026