Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին օրերին ցանկացել է ձեռք բերել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգին։ Մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, ինչը պայմանավորված է Մարկուս Ռեշֆորդի վնասվածքով։ Սակայն, «Բորնմութը» հրաժարվել է վաճառել իր առաջատարներից մեկին։ Ակումբը պայքարում է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար և չի ցանկացել վաճառել թիմի […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 27-ին՝ ուշ երեկոյան, կայացավ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Բորնմութի» նկատմամբ։ «Զինագործներին» հաղթանակ պարգևեցին Բուկայո Սակայի և Էդուարդ Նկետայի խփած գնդակները, իսկ տանտերերի կազմից միակ գնդակը հեղինակեց Սեմ Սարիջը։ Այսպիսով, Միկել Արտետայի սաները դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն «Պորթսմութի» դեմ։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում առաջնության հետնապահ «Նորվիչը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել «Բորնմութի» նկատմամբ։ Հանդիպման 31-րդ րոպեին «դեղձանիկների» գրոհի ժամանակ հյուրերի պաշտպան Սթիվ Կուկը դարձավ տպավորիչ սեյվի հեղինակ՝ գնդակը դատարկ դարպասից հեռացնելով ձեռքով, ինչից հետո հեռացվեց խաղադաշտից։ Արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց «դեղնա-կանաչների» ֆինն հարձակվող […]
Ավելին
«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Բորնմութը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթանակ է տարել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Խաղի ընթացքում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խաղի վերաբերյալ գրություն է փոխանցել Ջեյսի Լինգարդին։ Սակայն Twitter-ի օգտատերերը կարծում են, որ այնտեղ գրված է եղել լրիվ այլ բան։ Օգտատերերը կարծում են, որ այնտեղ գրված է եղել «դու […]
Ավելին
1 6 7 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023