Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Մոնակոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հայտնի են ակումբներւ մեկնարկային կազմերը. Զուգահեռաբար Լոնդոնի «Արսենալը» Բերգամոյում կհյուրընկալվի «Ատալանտային»։ Այդ հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է, որ ակումբը կարող է հաղթել Չեմպիոնների լիգան. ««Բարսան» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավատացեք ինձ։ Մեծ ակումբները ցանկանում են տիտղոսներ նվաճել, իսկ Չեմպիոնների լիգան լավագույն մրցաշարն է աշխարհում։ Նման մրցաշարում հաղթելու համար պետք է խաղալ միայն բարձր մակարդակով։ Մենք պետք է պատրաստ լինենք լավագույնների դեմ խաղերին։ Եթե 100 […]
Ավելին
SER Catalunya պարբերականի լրագրող Սիկե Ռոդրիգեսը պատմել է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալի անվան պատմությունը։ Ֆուտբոլիստի ամբողջական անուն-ազգանունը Լամին Յամալ Նասրաուի Էբանա է։ «Լամին» բառը բխում է արաբերեն «ալ ամին»-ից, որը թարգմանաբար նշանակում է «վստահության արժանի մարդ»։ «Յամալ»-ը նույնպես արաբական ծագում ունի։ Արաբերենից «ջամալ» բառը թարգմանվում է «գեղեցկություն»։ Իսկ «Նասրաու»-ին և […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 17-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկությունը։ Մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները. Սեպտեմբերի 17 «Յուվենտուս» – ՊՍՎ (20:45) «Յանգ Բոյս» – «Ասթոն Վիլա» (20:45) «Բավարիա» – «Դինամո Զագրեբ» (23:00) «Ռեալ Մադրիդ» – «Շտուտգարտ» (23:00) «Միլան» – «Լիվերպուլ» (23:00) «Սպորտինգ» – «Լիլ» (23:00) Սեպտեմբերի 18 «Բոլոնիա» – «Շախտյոր» (20:45) «Սպարտա Պրահա» – «Զալցբուրգ» […]
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Դանի Օլմոն իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում (4:1) վնասվածք է ստացել, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանացի կիսապաշտպանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում, 47-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 61-րդ րոպեին փոխարինվել է։ Ըստ աղբյուրի` 26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք, որի ապաքինման […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Ժիրոնայի» դեմ։ Հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 4:1 հաշվով։ «Կապտանռնագույններից» դուբլի հեղինակ է դարձել 17-ամյա Լամին Յամալը, մեկական գոլ էլ խփել են Դանի Օլմոն ու Պեդրին։ «Ժիրոնայի» հեղինակության գնդակը գրանցվել է Քրիստիան Ստուանիի անվան դիմաց։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Ժիրոնայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժականակով նախատեսված է 18:15-ից, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բետիսը» տանը մրցել է «Լեգանեսի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ Անդալուզյան ակումբից հաղթական գոլերը 74-րդ ու 86-րդ րոպեներին խփել են «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Էզ Աբդեն և Վիտոր Ռոկեն։ Վերջինս, առհասարակ, առաջին գնդակ է խփել Սևիլիան ներկայացնող ակումբի կազմում։ Նա ամառային տրանսֆերային պատուհանին է «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել «Բետիս»։ 19-ամյա ֆուտբոլիստն 2024 թ. […]
Ավելին
Իսպանական Լա լիգան հրապարակել է 2024/25 մրցաշրջանում առաջնությանը մասնակցող ակումբների աշխատավարձերի բյուջեն։ Marca-ն գրում է, որ «Բարսելոնան», այս տարվա հունվարի համեմատ, էականորոն բարելավել է աշխատավարձերի բյուջեն և այն այժմ կազմում է 426 մլն եվրո։ Տարեսզկբին այն ընդամենը 270 մլն էր։ Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, չնայած «բլաուգրանայի» նշանակալի հաջողությանը, ակումբի աշխատավարձերի բյուջեն շարունակում է մնալ ծանրաբեռնված։ Եթե […]
Ավելին
«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել աջ պաշտպանի դիրք, հայտնում է Mundo Deportivo-ն։ «Բլաուգրանան» ի սկզբանե մտադիր է եղել «Մանչեսթեր Սիթիից» ձեռք բերել Ժոաու Կանսելուին, սակայն նա տեղափոխվեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ»։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է հենց «կապտանռնագույնների» կազմում։ Այժմ կատալոնական ակումբում այդ դիրքում ստիպված հանդես է գալիս նոմինալ […]
Ավելին
1 26 27 28 29 30 323

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023