«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է հայ ֆուտբոլիստի ապագայի մասին. «Մենք պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։ Այժմ քննարկում ենք միայն նոր պայմանագրի ֆինանսական մանրամասները, ինչից հետո այն կողմերը կստորագրեն»,- բրազիլացի գործակալի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ Մխիթարյանը «ներաձուրիների» մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ակնարկել էր, որ ցանկանում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտիային»։ «Ռոսոներիների» կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան, ով փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։ Մասնակցելով հանդիպմանը` Կամարդան դարձավ Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հանդիպման օրը պատանի ֆուտբոլիստը եղել է 15 տարեկան, 8 ամսական և 15 օրական։ Կամարդան գերազանցել է «Բոլոնիայի» […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, հնարավոր է, կարիերան շարունակեն իտալական Ա սերիան ներկայացնող ակումբների կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը, Եվրո-2024-ի որակավորման փուլի 10-րդ տուրում կայացած Խորվաթիա – Հայաստան հանդիպման (1:0) ժամանակ «Յուվենտուսի» ներկայացուցիչները հետևել են Սպերցյանի, իսկ «Բոլոնիայի» ներկայացուցիչները` Թիկնիզյանի խաղին։ Հաղորդվում է, որ «Բոլոնիայի» ներկայացուցիչը եղել է իտալացի […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն բաց կթողնի Ա սերիայի շրջանակում կայանալիք «ռոսոներիների» առաջիկա երկու հանդիպումները։ 37-ամյա հարձակվողը կարմիր քարտ էր ստացել Ա սերիայի 12-րդ տուրում «Լեչչեի» դեմ կայացած հանդիպման (2:2) վերջնամասում` դժգոհելով գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոյի որոշումներից։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, ֆրանսիացի հարձակվողը որակազրկվել է երկու խաղով։ Այսպիսով, Ժիրուն բաց կթողնի «Ֆիորենտինայի» […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուդի Գարսիան հեռացվել է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ «Աձուրիների» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վալտեր Մացարին։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Վալտեր Մացարին 2009-13 թթ. արդեն մարզել է «Նապոլին»։ Այդ ընթացքում նեապոլիտանական ակումբն անցկացրել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 59-ամյա մասնագետը «աձուրիների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. հուլիսից։ Ֆրանսիացի մասնագետի օրոք «Նապոլին» անցկացրել է 16 հանդիպում, տոնել 8 հաղթանակ, կրել 4 պարտություն, 4 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։ Ավելացնենք, որ «Նապոլին» Ա սերիայի ընքացիկ խաղարկությունում անցկացրած 12 խաղից […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ արդեն հարցում են կատարել «կարմիր սատանաներին»։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է միայն վարձակալել Սանչոյին, իսկ նրա աշխատավարձի մի մասը մինչև […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Հական Չալհանօղլուն։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` կատարելով իր թիմի առաջին գոլի ասիստը։ 34-ամյա ֆոււտբոլիստը դաշտում անցկացրեց 68 րոպե։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցում է առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» դեմ։ 43-րդ րոպեին «ներաձուրիների» կազմից դաշտի կենտրոնից անհավանական գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Դիմարկոն` բացելով խաղի հաշիվը։ Նշենք, եր Դիմարկոյին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Էմպոլիի» դեմ։ Չնայած հանդիպման ողջ ընթացքում «աձուրիններն» ունեին խաղային լուրջ առավելություն, ոչ մի կերպ չկարողացան գտնել տոսկանական ակումբի դարպասը։ Դեռ ավելին` հյուրերը 90+1-րդ րոպեին դրամատիկ և անակնկալ հաղթանակ կորզեցին. հերոսացավ Վիկտոր Կովալենկոն, ով բավական գեղեցիկ գոլ խփեց։ Նշենք, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023