Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվելու մասին. «Շատ երկար էի սպասում Հայաստանի հավաքական հրավիրվելուն։ Հավաքականում խաղալն ինձ համար մեծ պատիվ է, հպարտություն։ Զրուցել եմ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Չեմ կարող ամեն ինչ պատմել, բայց նա ասաց, որ ինձ հրավիրում է` թիմին հարմարվելու և խաղընկերների հետ ծանոթանալու համար։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարապասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։ Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Գեորգի Հարությունյան […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական, հայտնում է Metaratings-ը։ 20-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հրավեր կստանա ազգային թիմից` մասնակցելու նոյեմբերին կայանալիք Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ աշխարհի 2026թ. եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներին։ Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մոսկվայում ներկա է եղել Ռուսաստանի գավաթի խաղարկության ԲԿՄԱ – «Ակրոն» (3:2) հանդիպմանը և […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու D խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին». հիմնական ժամանակում գրանցվել է 1:1 հաշիվը։ Մոսկովյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որը 70-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Թամերլան Մուսաևին։ 19-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» հիմնական թիմում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել։ Նա […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվելիս մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։ Հանդիպման ընթացքում վճռորոշ եղավ 69-րդ րոպեին վենեսուելացի հարձակվող Սաուլ Գարիրապայի խփած միակ գոլը. ԲԿՄԱ-ն հաղթեց 1:0 հաշվով։ «Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Բանակայիններից» էլ 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի Մ-21 հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025