Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Բրենթֆորդին». գրանցվեց 1:1 հաշիվը։ «Զինագործներից» 61-րդ րոպեին հաշիվը բացեց Նոնի Մադուեկեն, որին «մեղուները» 71-ին պատասխանեցին Քին Լյուիս-Փոթերի դիպուկ հարվածով։ «Արսենալը» 57 միավորով առաջին տեղում է։ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիից» այժմ առաջ է 4 միավորով։ «Բրենթֆորդը» 40 միավորով 7-րդն է։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Վիկտոր Դյոկերեշը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարտին Սուբիմենդին։ Լոնդոնյան գրանդը 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» մոտակա հետապնդող «Մանրեսթեր Սիթիից» առաջ է 9 միավորով, բայց մանկունիական գրանդն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու փետրվարի 8-ին մրցակցի […]
Ավելին
Անվանի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կտեղափոխվի «Սելթիկ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Օքսլեյդ-Չեմբերլենն արդեն Գլազգոյում է և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է թուրքական «Բեշիկթաշը», որտեղ հանդես էր գալիս 2023թ. օգոստոսից, 50 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 ասիստ։ Անգլիացի […]
Ավելին
«Արսենալը» Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցն է։ Մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «զինագործները» լոնդոնյան դերբիում նորից հաղթեցին «Չելսիին». գրանցվեց 1:0 հաշիվը։ Հանդիպման միակ գոլը 90+7-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 3:2 հաշվով։ «Արսենալը» 8 տարվա դադարից հետո կխաղա Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Նախորդ անգամ լոնդոնյան […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Լիդսին»։ «Զինագործներից» մեկական գոլ խփեցին Մարտին Սիբումենդին, Վիկտոր Դյոկերեշն ու Գաբրիել Ժեզուսը, իսկ մրցակցի դարպասապահ Կարլ Դարլոուն ինքնագոլ գրանցեց։ Լոնդոնյան գրանդը 53 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Լիդսը» 26 միավորով 16-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ավարտից հետո թարմացրել է մրցաշարի հաղթող դառնալու գլխավոր ֆավորիտների ցանկը։ Ըստ ընկերության սուպերհամակարգչի` Լիգայի փուլում բոլոր 8 խաղերը հաղթած «Արսենալը» «ականջավոր» գավաթը կնվաճի 29,8 տոկոս հավանականությամբ։ Լոնդոնյան գրանդին հաջորդում են «Բավարիան» (14,9%), «Մանչեսթեր Սիթին» (10,49), «Լիվերպուլը» (8,95), «Չելսին» (7,54), «Բարսելոնան» (7,01), ՊՍԺ-ն (5,1)։ Նշենք, որ Մադրիդի «Ռեալի»` […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Կայրաթին»։ «Զինագործներից» գոլեր խփեցին Վիկտոր Դյոկերեշը, Կայ Հավերցն ու Գաբրիել Մարտինելին, Ղազախստանի չեմպիոնից աչքի ընկան Ժորժինիոն և Ռիկարդինիոն։ Լոնդոնյան գրանդը Լիգայի փուլում հաղթեց բոլոր 8 մրցակիցներին` 24 միավորով գրավելով առաջին տեղը։ «Կայրաթը» միայն 1 միավոր վաստակեց ու զբաղեցրեց վերջին` 36-րդ տեղը։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար, նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ «Արսենալը» կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ վատագույն չեմպիոնը, գրում է Daily Mail-ը։ ««Արսենալը» կարող է լինել Պրեմիեր լիգայի վատագույն չեմպիոնը։ Եթե մրցաշրջանի թիմը հավաքենք ու ընտրենք հարձակման գծից չորս ֆուտբոլիստ, «Արսենալից» ոչ ոք չէր ընդգրկվի այդ ցանկում։ Միակ բացառությունը, թերևս, Սական է, […]
Ավելին
Շվեյցարական «Բազելի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Շտեֆան Լիխտշտայները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կքնել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ 42-ամյա մասնագետը «Բազելի» համակարգում աշխատել է նաև 2022-2024 թվականներին` մարզելով ակումբի երիտասարդական ու Մ16 թիմերը։ Լիխտշտայները 2024թ. հուլիսից մարզում էր Շվեյցարիայի 4-րդ լիգան ներկայացնող «Վեսթվիլը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 50 խաղում 25 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Արսենալին»։ «Զինագործները» 29-րդ րոպեին` Լիսանդրո Մարտինեսի ինքնագոլից հետո, բացեցին հաշիվը։ «Կարմիր սատանաների» պատասխան գոլը 37-րդ րոպեին խփեց Բրայան Մբեումոն` օգտվելով մրցակցի պաշտպանների կոպիտ սխալից։ 51-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլ խփեց Պատրիկ Դորգուն` առաջ մղելով արդեն մանկունիական գրանդին։ Բաց թողած […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026