Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի հունգարական «Դյորի»։ Այդ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) – «Փայդե» (Էստոնիա) դիմակայության հաղթողի դեմ։ «Արարատ-Արմենիան» էլ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողին։ Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին, իսկ պատասխան […]
Ավելին
«Փյունիկը», «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպումներ կանցկացնեն Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հայտնում է վրացական ակումբի պաշտոնական կայքը։ Հունիսի 24-ին «Դինամոյի» հետ կմցրի «Փյունիկը», հունիսի 29-ին` «Ուրարտուն», իսկ հուլիսի 5-ին` «Արարատ-Արմենիան»։ Հայկական ակումբների խնդրանքով հանդիպումները կանցնեն փակ դռների հետևում. երկրպագուների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելված կլինի։ «Դինամոն» պատրատսվում է Վրաստանի ընթացիկ առաջնության երկրորդ հատվածին։ Ակումբն անցկացրած 18 […]
Ավելին
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 31-ին Կլուժում։ Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Ունիվերսիտատեա Կլուժում» հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը` 21 խաղում դառնալով 3 գոլի հեղինակ։ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն հեռացել է ռումինական թիմից։ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձել է «Սոչի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. հունվարին է 160 հազար եվրոյով «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի», սակայն մեկ ամիս անց վարձավճարով վերադարձել է հայկական ակումբ։ Հարությունյանը 2024/25 մրցաշրջանն էլ վարձավճարով անցկացրել է «Արարատ-Արմենիայում», 30 խաղում խփել 3 գոլ, կատարել 6 ասիստ։ Կիսապաշտպանը դեռ պաշտոնական ոչ մի […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Տուլիպան, հայտնում ակումբի մամուլի ծառայությունը։ 52-ամյա մասնագետը 2017-2021 թթ. աշխատել է «Պորտուի» համակարգում ու մարզել անվանի ակումբի Մ-15, 17 ու 19 տարեկանների թիմերը։ Պորտուգալացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է նաև «Մարիտիմուն», «Վիեզլան», «Տորենսեն», «Տրոֆենսեն», «Շավիշը» և այլ ակումբներ։ Վերոնշյալ բոլոր ակումբները պորտուգալական են։ Տուլիպան ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1986-98 […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» վինգեր Տենտոն Յենեն տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել. այն ուժի մեջ կլինի 2028 թ. հունիսի 5-ը ներառյալ։ Նիգերիացի եզրային հարձակվողը «Արարատ-Արմենիայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, 113 խաղում խփել է 46 գոլ, կատարել 24 ասիստ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։ «Բալթիկան» […]
Ավելին
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։ «Նոան» համառ պայքարում հաղթեց 3:1 հաշվով` դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր։ Ռուի Մոտայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Էլդեր Ֆերեյրան, մեկ գոլ խփեց Մաթեուս Այասը, «Արարատ-Արմենիայից» աչքի ընկավ Մարիուս Նուբիսին։ «Նոան» ոսկե դուբլ գրանցեց։ Ակումբն օրեր առաջ էլ պատմությաբ մեջ առաջին անգամ նվաճել […]
Ավելին
«Արարատ Արմենիան» ակումբի կյանքը ներսից բացահայտող վավերագրական ֆիլմաշար է սկսել, որտեղ ներկայացվում են մարզիկների, մարզիչների, ամբողջ անձնակազմի թաքնված աշխարհը` իրենց ապրումներով, կենցաղով ու նպատակներով։ Հայկական ֆուտբոլի չտեսնված, չասված ու չլսված կողմերը. Մաս N1`
Ավելին
Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց «Փյունիկի» դեմ։ «Արարատ-Արմենիան» տպավորիչ հանդիպում անցկացրեց և 4:0 հաշվով ջախջախեց մրցակցին։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Մարիուս Նուբիսին, մեկ անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկավ Տենտոն Յենեն, իսկ «Փյունիկի» պաշտպան Անտոն Բռատկովն ինքնագոլի հեղինակ դարձավ։ Նշենք, որ «Արարատ-Արմենիան» պատմության մեջ երկրորդ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025