Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը հաղթեց մեդալային հաշվարկում։ Հայ ծանրորդները նվաճեցին երկամարտի 13 մեծ մեդալ` 7 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե։ Երկրորդ տեղը 16 մեդալով զբաղեցրեց Թուրքիայի թիմը` 5 ոսկի, 8 արծաթ ու 3 բրոնզ։ Չորրորդը 10 մեդալով (4-ական ոսկի ու արծաթ, 2 բրոնզ) Վրաստանն է։ […]
Ավելին
Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Աշոտ Մովսիսյանը (+110կգ) դարձավ չեմպիոն։ Մովսիսյանը մինչև 23 տարեկանների պայքարում գրանցեց երկամարտի 384կգ (168+216) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ 21-ամյա ծանրորդը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե, իսկ հրումում` ոսկե։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025