ՖԻՖԱ-ն հայտնել է, որ վերջերս ավարտված ԱԱ-2022-ի շրջանակում կայացած 64 հանդիպումներից ոչ մեկը պայմանավորված չի եղել. «2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի կողմից ստեղծված բազմաշահառու աշխատանքային խումբը հաջողությամբ ավարտեց իր աշխատանքը, որն ուսումնասիրում էր ԱԱ-2022-ի բոլոր հանդիպումները՝ պայմանավորված խաղերի և արդար խաղի հետ կապված խնդիրները բացահայտելու նպատակով: Աշխատանքային խումբն իր հետազոտության շրջանակում վերլուծել է օրինական խաղադրույքների […]
Ավելին
Mundo Deportivo-ի լրագրող Քրիստինա Կուբերոն, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստները, ցանկում ներառել է Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուսին և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին։ Հատկանշական է, որ Կրոսը միջազգային կարիերան ավարտել է դեռևս 2021 թ. հունիսին և «բունդեսմանշաֆթի» կազմում չի մասնակցել է ԱԱ-2022-ին։ 32-ամյա ֆուտբոլիստը հումորով է մոտեցել ստեղծված իրավիճակին` Twitter-ի […]
Ավելին
Օրեր առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե արդյո՞ք ԱԱ-2022-ը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն է, թե`ոչ։ Հարցմանը մասնակցածների 60%-ը կարծում է, որ այո, Կատարում կայացած մրցաշարը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն էր։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի չեմպիոն դարձավ Արգենտինան` եզրափակիչում գերդրամատիկ պայքարում 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ԱԱ-2022-ին մասնակցած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերայի արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով և այժմ կազմում է 180 մլն եվրո։ Դրա շնորհիվ 24-ամյա հարձակվողը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` շրջանցելով Էրլինգ Հալանդին («Մանչեսթեր Սիթի»), ով գնահատվում է 170 մլն եվրո։ Նշենք, […]
Ավելին
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ադիլ Ռամին կտրուկ քննադատել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիամո Մարտինեսի վարքագիծն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո. «Ֆուտբոլային աշպարհի ամենամեծ ապուշն ու անհասկանալի մարդը»,- 36-ամյա պաշտպանն Instagram-ի stories բաժնում գրել է Մարտինեսի մասին։ Բացի դրանից, Ռամին մեկ այլ story-ի միջոցով հասկացրել է, որ իր համար ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահը Յասին Բունուն է (Մարոկկո), ոչ […]
Ավելին
Քաթար-2022-ի վարագույրն ամենադրամատիկ ձևով փակվեց, երբ Արգենտինան,  Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, նվաճեց բաղձալի տիտղոսը:  Հանդիպումն սկսվեց համաշխարհային ֆուտբոլի երկու խոշորագույն աստղերի միջև պայքարի մասին խոսակցություններով։ Խաղն էլ ցույց տվեց, որ թե՛ Մեսսին, թե՛ Կիլիան Մբապպեն այս պահին լավագույններից են աշխարհում։ Սա, անկասկած, բոլոր ժամանակների լավագույն եզրափակիչն էր, որի արդյունքում, հավանաբար, բոլոր ժամանակների լավագույն խաղացողը նվաճեց միակ […]
Ավելին
Եթե դուք դիտել եք Արգենտինայի հանդիպումները, ապա անհնար է՝ լսած չլինեք նրանց ոչ պաշտոնական հիմնը, որը սիրվել է ոչ միայն երկրպագուների, այլև հենց նրանց՝ արգենտինացի ֆուտբոլիստների կողմից։ «Muchachos, ahora nos volvimos a ilusionar» ․ ահա երգի հիմնական հատվածը, որը թարգմանաբար նշանակում է՝ «տղանե՛ր, մենք նորից հնարավորություն ունենք»։ Երգ, որը ծնվեց երկրպագուներից ու դարձավ լսելի գրեթե […]
Ավելին
Խորվաթիայի հավաքականն ԱԱ-2022-ի շրջանակում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` երկրորդ աշխարհի առաջնությունն անընդմեջ դառնալով մեդալակիր։ Խորվաթիայի հավաքականը աշխատասիրության, համառ պայքարի, նվիրվածության ու խելամտության ամենավառ օրինակն է ոչ միայն ֆուտբոլում, այլև կյանքում։ Զլատկո Դալիչն ու իր սաները արել են, անում են ու վստահաբար շարունակելու են անել ամեն ինչ, անգամ եթե նրանց ոչ ոք չի հավատում։ Վերջին աշխարհի առաջնությունն […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ինչ է ասել իր խաղընկերներին ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպման ընդմիջմանը. «Տղաներ, սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, սա մեր ողջ կյանքի հանդիպումն է։ Մենք չենք կարող ավելի վատ խաղալ, քան առաջին խաղակեսում։ Այժմ մենք կվերադառնանք դաշտ, ինչից հետո կա՛մ մենք թույլ կտանք մրցակիցը մեզ շարունակի հիմարի տեղ դնել, […]
Ավելին
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի աչքից չի վրիպել հետաքրքիր «վիճակագրություն»։ Բանն այն է, որ «Բարսելոնան» ԱԱ-2022-ի եզրափակիչից հետո սոցցանցերում ավելի շատ գրառում է կատարել Լեո Մեսսիի մասին, քան ՊՍԺ-ն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» Instagram-ի իր էջում Մեսսիին նվիրված 9 գրառում է արել, իսկ Twitrer-ում` 8։ Դրան զուգահեռ, ՊՍԺ-ն, որը Մեսսիի ներկայիս ակումբն է, արգենտինացի ֆուտբոլիստի մասին սոցցանցերում […]
Ավելին
1 9 10 11 12 13 49

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023