Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Լորյանին»։ Մոնեգասկյան ակումբի միակ գնդակը 90+7-ին 11-մետրանոցից խփել է Անսու Ֆաթին։ 22-ամյա վինգերը նոր ակումբում գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Նա ամռանն է «Բարսելոնայի» վարձավճարով տեղափոխվել «Մոնակո»։ Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ խաղերում էլ գրավել էր «Բրյուգեի» ու «Մեցի» դարպասը։ Նոր ակումբում նա 3 խաղում […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում «Մոնակոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Մեցին»։ Տանտերերից փոխարինման դուրս գալուց հետո դուբլ գրանցեց Անսու Ֆաթին` երկու անգամ առաջ մղելով մոնեգասկյան ակումբին։ Առաջին գոլը 22-ամյա ֆուտբոլիստը խփել է խաղադաշտ դուրս գալուց ընդամենը 36 վայրկյան անց։ Իսպանացի վինգերը «Մոնակոյի» նախորդ խաղում էր փոխարինման դուրս գալուց հետո գրավել էր «Բրյուգեի» դարպասը։ Ֆաթին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Մոնակոն» մրցակցի դաշտում 1:4 հաշվով պարտվել է «Բրյուգեին»։ Մոնեգասկյան ակումբի միակ գոլը խփել է թիմի նորեկ Անսու Ֆաթին, որն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր թիմում։ 22-ամյա վինգերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է վարձավճարով միացել «Մոնակոյին». նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։ Ֆաթին պաշտոնական խաղերում նախորդ գոլը խփել էր գրեթե […]
Ավելին
«Բարսելոնայի» նոր «10» համարը կլինի Լամին Յամալը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կատալոնական ակումբում 2021 թվականից «10» համարով հանդես էր գալիս Անսու Ֆաթին, որը տեղափոխվել է «Մոնակո»։ Նախկինում այդ խաղահամարով երկար տարիներ խաղացել է Լիոնել Մեսին։ Լամին Յամալը «Բարսելոնայի» սան է, որի կազմում 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ակումբի պաշտոնական կայքը։ Մոնեգասկյան ակումբը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին։ Ֆաթին «Բարսելոնայից» հեռանալիս միչև 2028 թ. հունիսի 30-ը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, գրում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «Մոնակոն» կվճարի Ֆաթիի աշխատավարձի մի […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մոնեգասկյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի գնման իրավունքով կվարաձակալի։ Ֆաթին հունիսի 25-ին կմեկնի Մոնակո և մոտ օրերս բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ «Բարսելոնայից» հեռանալուց առաջ երիտասարդ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Ներկայիս համաձայնագիրն ուժի մեջ է 2027 թ. հունիսի 30-ը։ Անսու Ֆաթին կատալոնական ակումբում […]
Ավելին
«Բարսելոնան» մերժել է ակումբի վինգեր Անսու Ֆաթիի տրանսֆերի վերաբերյալ «Մոնակոյից» ստացած առաջին առաջարկը, գրում է Marca-ն։ Մոնեգասկյան ակումբը «բլաուգրանային» առաջարկել է վարձակալել 22-ամյա ֆուտբոլիստին ու վճարել նրա աշխատավարձի միայն մի մասը։ Այժմ Ֆաթին բավական բարձր աշխատավարձ է ստանում պայմանագրի վերջին երկարաձգումից հետո։ Կատալոնական ակումբին չի գոհացրել այդ առաջարկը, քանի որ չի ծրագրում վարձավճարով տրամադրել ֆուբոլիստներին […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարող է հեռանալ ակումբից և կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում, հայտնում է Mundo Deportivo-ն։ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Մոնեգասկյան ակումբը Ֆաթիին ձեռք բերելու հարցում արդեն որոշ քայլեր է ձեռնարկել։ Եզրային հարձակվողն ավարտվող մրցաշրջանում միայն 11 հանդիպման է մասնակցել, դաշտում եղել է ընդամենը 298 րոպե և արդյունավետ գործողություններ չի կատարել։ […]
Ավելին
2025/26 մրցաշրջանում «Բարսելոնան» նոր «10» համար կունենա, հայտնում է ակումբին մոտ կանգնած աղբյուրներից Memorabilia-ն։ Կատալոնական ակումբում որոշել են Լամին Յամալի ծննդյան օրը` հուլիսի 13-ին, նրան հանձնել «10» համարի մարզաշապիկը։ Այժմ «բլաուգրանայում» «10» համարով խաղում է Անսու Ֆաթին և, անկախ նրա ապագայից, Յամալը կստանա լեգենդար խաղահամարը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հաստատում է «Բարսելոնայի» մտադրությունը։ Ակումբը հաջորդ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում կմրցի «Մալյորկայի» դեմ։ Կատալոնական ակումբը հրապարակել է հանդիպման մեկնարկային կազմը, որում ընդգրկվել է նաև վինգեր Անսու Ֆաթին։ 22-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» մեկնարկային կազմում եղել էր 2024 թ. հոկտեմբերի 20-ին «Սևիլիայի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի խաղում (5:1)։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:30-ին։ «Բարսելոնան» խաղը կսկսի հետևյալ մեկնարկային կազմով.
Ավելին
1 2 3 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025