Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Հունգարիայի հավաքականը 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Հունգարիան 1962 թ. մայիսի 31-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «երեք առյուծներին»։ Այդ ժամանակ կողմերն ընդգրկված են եղել աշխարհի 1962 թ. առաջնության միևնույն խմբում, ու «մագյարները» հաղթեցին 2:1 հաշվով։ Դրանից հետո կողմերն անցկացրել էին […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Հունգարիայի հավաքականը` Բուդապեշտի «Պուշիաշ Արենա» մարզադաշտում մրցեց Անգլիայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 64-րդ րոպեին Հունգարիայի հավաքականին անակնկալ հաղթանակ պարգևեց Դոմինիկ Սոբոսլային, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Նշենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում. Իտալիան սեփական հարկի տակ կմրցի Գերմանիայի դեմ։ […]
Ավելին
ՖԻՖԱ-ն մարտի 31-ին հրապարակել է դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Ըստ թարմացված տարբերակի` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակն ունի նոր առաջատար` ի դեմս Բրազիլիայի հավաքականի, որը, շրջանցելով Բելգիային, երկար դադարից հետո կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական։ Բրազիլիան վերջին անգամ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատար դարձել էր 2017 թ. օգոստոսի 10-ի թարմացումից հետո, իսկ Բելգիան ցանկը գլխավորում էր 2018-ի հոկտեմբերի 25-ից։ […]
Ավելին
Ավարտվեցին աշխարհի 2022 թ. առաջնության բոլոր գոտիների որակավորման հիմնական փուլերը, ինչի արդյունքում հայտնի են դարձել մրցաշարի խմբային փուլի 32 մասնակիցներից 29-ը։ Մնացել է պարզել միայն վերջին 3 հաջողակներին, որոնք հայտնի կդառնան սույն թվականի հունիսին` ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի վերջին եզրափակիչի ու միջմայրցամաքային անցումային երկու հանդիպումների միջոցով։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. Ուելս – Շոտլանդիա/Ուկրաինա Ավստրալիա/ԱՄԷ – Պերու […]
Ավելին
Շվեյցարիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի ընտրանու դեմ` պարտվելով 1:2 հաշվով։ Այդ հանդիպման ժամանակ Շվեյցարիայի հավաքականի երկրպագուները ծաղրական պաստառ են պարզել` նվիրված Իտալիային։ Պաստառի վրա երկրպագուները նկարել են Google որոնողական համակարգը, որի միջոցով «փնտրել» են հետևյալ գրությունը. «Իտալիա, Աշխարհի առաջնություն, Քաթար 2022»։ Դրան ի պատասխան` համակարգը «պատասխանել է». «Դուք նկատի ունեի՞ք Շվեյցարիա»։ […]
Ավելին
Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքար ծավալվեց, որի ընթացքում «երեք առյուծները» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին հյուրերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոն, իսկ Գարեթ Սաութգեյթի թիմի գոլերը 45+1-րդ ու 78-րդ րոպեներին համապատասխանաբար խփեցին Լյուկ Շոուն ու Հարի Քեյնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մարտի 24-ին կայացան աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի և Հարավային Ամերիկայի գոտիների որակավորման փուլերի հերթական հանդիպումները։ Այդ հանդիպումների արդյունքում ևս 4 հավաքականներ` Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայն ու Էկվադորը նույնպես նվաճեցին Քաթար-2022-ի խմբային փուլի ուղեգիր։ Այսպիսով, արդեն 19 հավաքականներ նվաճել են աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Աշխարհի առաջնության շրջանակում հանդես կգան Քաթարի, Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, […]
Ավելին
Անգլիայի հավաքականի և «Աստոն Վիլլայի» նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Ագնոնլահորը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը պետք է լքի ակումբը. «Հավանաբար դուք տեսել եք, թե ինչպես է փոխվել Բրունո Ֆերնանդեշի դերն ակումբում Ռոնալդուի տեղափոխությունից հետո։ Մինչ այդ Բրունոն էր գլխավորը թիմում, սակայն այժմ ամեն ինչ Ռոնալդուի շուրջ է պտտվում։ «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում (0:1) […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «Լեգենդներ» հաղորդաշարի 18-րդ թողարկումը։ «Լեգենդների» հերթական թողարկումը նվիրված է Դևիդ Բեքհեմի մասին։ Հաղորդումը պատրաստեց Մոգը` Հայկ Զաքարյանը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ տուրում Անգլիայի հավաքականը 10:0 հաշվով ջախջախեց Սան Մարինոյին` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր։ Հանդիպման հերոսը դարձավ «երեք առյուծների» հարձակվող Հարի Քեյնը, ով իր անվան դիմաց պոկեր գրանցեց` 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Քեյնը 2021 թ. ընթացքում հավաքականի կազմում դարձել է 16 գոլի հեղինակ` […]
Ավելին
1 10 11 12 13 14 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023