Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Իռլանդիայի թիմի դեմ։ Հանդիպումը Երևանը ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի B խմբի երկրորդ տուրում Կոսովոյի ազգային հավաքականը երկրորդ տուրում 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Շվեդիայի թիմի նկատմամբ։ Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում կայացած խաղում Ֆրանկո Ֆոդայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էլվիս Ռեկսբեչայն ու Վեդատ Մուրիքին։ Կոսովոն վաստակեց 3 միավոր ու երկրորդ տեղում է, Շվեդիան 1 միավորով երրորդն է։ […]
Ավելին
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի խաղում Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը։ Դարպասապահներ – 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Արսեն Բեգլարյան, 16. Հենրի Ավագյան։ Պաշտպաններ – 2. Սերգեյ Մուրադյան, 3. Էրիկ Փիլոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Էրիկ Սիմոնյան, 13. Կամո Հովհաննիսյան, 19. Էդգար Գրիգորյան, 21. Նաիր Թիկնիզյան։ Կիսապաշտպաններ […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան ընտրական մրցաշարի H խմբի 8-րդ տուրում Թունիսի ազգային հավաքալանը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց Հասարակածային Գվինեայի թիմին։ Հանդիպման միակ գոլը 90+4-րդ րոպեին խփեց Մոհամեդ Բեն Ռոմդհանեն։ Այս հաղթանակի շնորհիվ Սամի Թրաբելսիի գլխավորած թիմը վաստակեց 22 միավոր, խմբում առաջին տեղում է` նվաճելով ԱԱհ-2026-ի ուղեգիր։ Թունիսն ընտրական մրցաշարում անցկացրած 8 խաղում 7 հաղթանակ […]
Ավելին
Աշխարհի 2026թ. աշխարհի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի I խմբի 5-րդ տուրում Իտալիայի ազգային հավաքականը Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում հյուրընկալվելիս անհավանական թրիլերային խաղում 5:4 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակեցին մեկական գոլ։ Իտալացիներից 16-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց Մանուել Լոկատելին, սակայն 40-րդ րոպեին Մոյզե Քինը խփեց «սկուադրա աձուրիի» պատասխան գոլը։ 52-րդ րոպեին Դոր Պերեցը կրկին առաջ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի Հայաստան – Իռլանդիա հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Գոգա Կիկաչեիշվիլի (Վրաստան), Եզրակին մրցավարներ – Դավիդ Ախվլեդիանի, Դավիթ Գաբիսոնիա (երկուսն էլ` Վրաստան)։ Տեսաօգնականներ – Դենիս Հիգլեր, Ռիչարդ Մարտենս (երկուսն էլ` Նիդերլանդներ)։ Չորրորդ պաշտոնյա – Գիորգի Կրուաշվիլի (Վրաստան)։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի E խմբի երկրորդ խաղում Իսպանիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 6:0 հաշվով ջախջախեց Թուրքիայի թիմին։ «Ֆուրիա ռոխայից» Միկել Մերինոն հեթ-տրիկ գրանցեց, Պեդրին` դուբլ, իսկ Ֆերան Տոռեսն աչքի ընկավ մեկ անգամ։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը 6 միավորով խմբի առաջատարն է, Թուրքիան 3 միավորով երրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Նիդերլանդների ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի G խմբի 5-րդ տուրում հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Լիտվայի թիմին։ «Նարնջագույնները» Մեմֆիս Դեպայի ու Քվինտեն Թիմբերի գոլերի շնորհիվ 33-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ստացան։ Թվում էր, թե Ռոնալդ Կումանի սաները հեշտ հաղթանակ կտանեն, բայց տանտերերը նախքան ընդմիջում շատ անսպասելի հավասարեցրին հաշիվը. լիտվացիներից աչքի ընկան Գվիդան Գինեյտիսն […]
Ավելին
Վրաստանի ազգային հավաքականը եվրոպական ընտրական մրցաշարի E խմբի երկրորդ տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց Բուլղարիային։ Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան ստադիոնում կայացած խաղում Վիլի Սանյոլի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Խվիչա Կվարացխելիան, Նիկա Գագնիձեն ու Ժորժ Միկաուտաձեն։ Վրացիներն առաջին հաղթանակը տարան ու երկրորդ տեղում են, Բուլղարիան միավոր չունի և վերջինն է` չորրորդը։ E խմբում կկայանա […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել Հայաստանի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին խաղից (5:0) առաջ իր հետ դաշտ դուրս եկած Ռուբենին «Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ ամեն օրվա սիրո և աջակցության համար, և հուսով եմ՝ բոլորը հնարավորություն կունենան իրականացնել իրենց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025