Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում «Բավարիան» Ցինցինատիում մրցում է նորզելանդական «Օքլենդ Սիթիի» դեմ։ Հանդիպման 6-րդ րոպեին մյունխենյան գրանդի վինգեր Կինգսլի Կոմանը խփեց մրցաշարի նոր ձևաչափի պատմաւթյան մեջ առաջին գոլը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» կմրցի նորզելանդական «Օքլենդ Սիթիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱՄՆ-ում մեկնարկեց աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» A խմբում մրցեց «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ։ Հանդիպումն անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, բայց այդպես էլ գոլեր չեղան. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներն ակումբների դարպասապահներն էին` Օսկար Ուստարին («Ինտեր Մայամի») և Մոհամեդ Էլ Շենավին («Ալ Ահլի»)։ Ուստարին 8 սեյվ կատարեց, այդ թվում` 43-րդ րոպեին […]
Ավելին
Հունիսի 14-ին (խմբ.` Երևանի ժամանակով հունիսի 15-ին) ԱՄՆ-ում կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով, որին կմասնակցեն 32 ակումբներ։ 8 խմբերում ընդգրկված ակումբները մրցաշարին որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների ու արդյունքների շնորհիվ։ Խմբերն ունեն հետևյալ տեսքը. A խումբ – «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)։ […]
Ավելին
«Ինտերն» ԱՄՆ-ում է և պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը։ Միլանյան գրանդի մարզմանը ներկա է եղել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL) հանդես եկող «Լոս Անջելես Չարջերսի» խաղացող Քեմերոն Դիքոնը։ «Ներաձուրիի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Դիքոնը մարզաշապիկներով են փոխանակվել։ Ֆուտբոլիստները միմյանց անվանական մարզաշապիկներ են տվել։ Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ «Ինտերը» մրցաշարի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ – Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Այթ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ – Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բերնարդու Սիլվա, Սավինիո, Մատեուշ Նունյես, […]
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտներին։ Ըստ ընկերության սուպերհամակրգչի` մրցաշարը 18,5 տոկոս հավանականությամբ կհաղթի ՊՍԺ-ն։ Ֆավորիտների թվում փարիզյան գրանդին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (17,8), «Բավարիան» (12,8), «Ինտերը» (12,3), Մադրիդի «Ռեալը» (9,8)։ Ֆավորիտների լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Չելսին» (8,4 տոկոս), Դորտմունդի «Բորուսիան» (5,4), Մադրիդի «Ատլետիկոն» (5,1), «Յուվենտուսը» (3,6) և «Բենֆիկան» […]
Ավելին
Չորս ակումբ արդեն նվաճել է աշխարհի 2029 թ. ակումբային առաջնության ուղեգիր։ Մրցաշարում իրենց տեղն ամրագրել են Ասիայի, Աֆրիկայի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողները` համապատասխանաբար «Ալ Ահլին» (Սաուդյան Արաբիա), «Պիրամիդսը» (Եգիպտոս), «Կրուս Ասուլը» (Մեքսիկա) և ՊՍԺ-ն (Ֆրանսիա)։ Ակումբները մրցաշարին որակավորվում են միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։ Հետագայում կորակավորվեն աշխարհամասերի` նաև հաջորդ երեք տարիների չեմպիոններն ու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023