«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը Չաումենիի խաղին հետևում է արդեն տևական ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ` հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալի» գլխավոր նպատակը լինելու է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելը, սակայն այդ փաստը չի բացառում, որ ակումբի ղեկավարությունը կփորձի ձեռք բերել […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային` բավարարվելով արծաթե մեդալով։ Հանդիպումից հետո, բացի բուն գավաթի հանձնումից, մի շարք անհատական մրցանակներ նույնպես գտան իրենց հաղթողներին։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի եզրափակիչ հատված լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «ֆուրիա ռոխայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։ Բուսկետսն ամբողջությամբ մասնակցել է ինչպես Իտալիայի, […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսը մեծապես անցավ Իսպանիայի հավաքականի տարածքային առավելությամբ, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 64%-ը։ Չնայած այդ առավելությանը` ողջ առաջին 45 րոպեների ընթացքում «ֆուրիա ռոխան» որևէ գոլային պահ չստեղծեց։ Նույն պատկերը նաև ֆրանսիացիների մոտ էր, ովքեր նույնպես ոչնչով […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մրցում է Իսպանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի կազմից պտտեցրած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման` հաշիվը դարձնելով 1:1։ Հավելենք, որ «եռագույնները» շատ արագ խփեցին պատասխան գնդակը. 64-րդ րոպեին իսպանացիներին առաջ էր մղել Միկել Օյարսաբալը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Թուրինի «Ալյանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի ու Բելգիայի հավաքականները։ Երկու հավաքականներն էլ հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեցին և խաղի սկզբնամասում փոխանակվում էի վտանգավոր գրոհներով։ Հատկապես հիշատակման է արժանի 5-րդ րոպեին Կևին դե Բրոյնեի ունեցած դրվագը, երբ «կարմիր սատանաների» առաջատարը հարվածեց մոտ 7-8 մետրից, սակայն Ֆրանսիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ուգո […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Թուրինի «Ալյանց» մարզադաշտում միմյանց դեմ են մրցում Ֆրանսիայի ու Բելգիայի հավաքականները։ Առաջին խաղակեսից հետո «կարմիր սատանաները» Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի և Ռոմելու Լուկակուի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով։ Սակայն, 62-րդ ու 69-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կարիմ Բենզեման ու Կիլիան Մբապեն` հետ բերելով երկու գնդակի տարբերությունը, իսկ հաշիվը դարձավ […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Բելգիայի հավաքականը Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցում է Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 37-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, իսկ 41-րդ րոպեին Բելգիայի առավելությունը կրկնապատկեց Ռոմելու Լուկակուն։ Նշենք, որ երկու դրվագում էլ գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրոյնեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Բելգիայի հավաքականը Թուրինի «Ալյանց» մարզադաշտում կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` հոկտեմբերի 6-ին, մեկնարկում է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչ հատվածը։ Կայանալու է 4 հանդիպում, որոնք կանցկացվեն իտալական երկու քաղաքներում` Միլանում և Թուրինում։ Հոկտեմբերի 6-ին կկայանա Իտալիա – Իսպանիա (Միլան, «Սան Սիրո» մարզադաշտ), ամսի 7-ին` Բելգիա – Ֆրանսիա (Թուրին, «Ալյանց»), 10-ին` երրորդ տեղի («Ալյանց») և եզրափակիչի («Սան Սիրո») հանդիպումները։ Այժմ կներկայացնենք Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածի […]
Ավելին
1 11 12 13 14 15 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023