Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Երևանը» 98:1 անհավանական հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։ «Երևանը» տարել է ֆուտզալի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախորդ ռեկորդը գրանցել էր Բրազիլիայի ազգային հավաքականը` 76:0 հաշվով հաղթելով Արևելյան Թիմորի թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Եվրո-2026-ի վիճակահանության մասին. «Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Սա ուժեղագույնների մրցաշար է։ Մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք։ Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին` հաղթահարենք խմբային փուլը։ Մեր հավաքականն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասել է 49-ամյա […]
Ավելին
Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընգրկվեց B խմբում և կմրցի Լիտվայի, Ուկրաինայի ու Չեխիայի թիմերի դեմ։ Մրցաշարը կանցկացվի 2026թ. հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության խմբային փուլին։ […]
Ավելին
Այսօր` հոկտեմբերի 24-ին, Լիտվայի Կաունաս քաղաքում կկայանա ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության խմբային փուլում, վիճակահանության ժամանակ կլինի երրորդ զամբյուղում։ Վիճակահանության զամբյուղները. Առաջին զամբյուղ – Պորտուգալիա, Իսպանիա, Ուկրաինա, Ֆրանսիա։ Երկրորդ զամբյուղ – Խորվաթիա, Իտալիա, Սլովենիա, Չեխիա։ […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն Իսպանիայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում պարտվել է 1:8 հաշվով։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի միակ գոլը խփել է Արսեն Պետրոսովը։ Սեպտեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը նույն մրցակցին պարտվել էր 2:6 հաշվով։ Նշենք, որ ֆուտզալի Իսպանիայի հավաքականն աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, իսկ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:6 հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին։ Պամպլոնայում կայացած խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմից գոլերը խփեցին Արսեն Պետրոսովն ու Սարգիս Մարգարյանը։ Կողմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 21-ին Տուդելայում, մեկնարկը` ժամը 19:00-ին։ Նշենք, որ ֆուտզալի Իսպանիայի հավաքականն աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, իսկ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է […]
Ավելին
Մայիսի 2-ին մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «չորսի եզրափակիչը»։ Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում «Պալմա Ֆուտզալը» (Իսպանիա) 3:0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգին» (Պորտուգալիա)։ Մայորկան ներկայացնող թիմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, որը 40-րդ րոպեին սեփական դարպասից հեռահար հարվածով ձևակերպել է վերջնական հաշիվը։ 32-ամյա դարպասապահը կիսաեզրափակիչում գոլ է խփել երկրորդ տարին անընդմեջ։ […]
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության որակավորման հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցեց Ղազախստանի թիմի դեմ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը փայլուն հանդիպում անցկացրեց և հաղթեց 4:2 հաշվով։ Հայաստանի հավաքականից հեթ-տրիկ գրանցեց Նիկիտա Խրոմիխը, մեկ գոլ էլ խփեց դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Հայաստանի թիմը վաստակեց 16 միավոր և 6-րդ խմբում գրավոց առաջին տեղը` պատմության […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի 5-րդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Դանիայի թիմի դեմ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ առավելություն և հաղթեց 3:1 հաշվով։ Հայաստանի թիմի հաղթական գոլերը խփեցին Նիկիտա Խրոմիխը, Գարեգին Մաշումյանն ու Վլադիմիր Սանոսյանը։ 6-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Ղազախստան 4:2 Ալբանիա Խմբի մրցաշարային աղյուսակն […]
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորկան հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականը տնային խաղում կմրցի Ղազախստանի թիմի դեմ։ Ֆուտզալի Ղազախստանի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա խաղերի հայտացուցակը, որտեղից բացակայում են երկու առանցքային ֆուտբոլիստներ` հիմնական դարպասապահ Լեո Իգիտան և խաղացող Դուգլասը։ Նշենք, որ Իգիտան 5 անգամ աշխարհի լավագույն դարպասապահ է ճանաչվել։ Հայաստան – Ղազախստան հանդիպումը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025