Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Քրեյվեն Քոդեջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» կրկին ձախողվեցին և պարտվեցին 1:2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Բուկայո Սական, իսկ «հովեկներին» հաղթանակ պարգևեցին Ռաուլ Խիմենեսի ու Բոբի Դեկորդովա Ռիդի խփած գոլերը։ Այսպիսով, «Ֆուլհեմը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 24 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ֆուլհեմը» 0:3 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։ Լոնդոնյան ակումբը 22-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. «հովեկների» կենտրոնական հարձակվող Ռաուլ Խիմենեսը գնդակի համար մղվող պայքարում քունգ ֆուի ոճով հարվածեց «կաչաղակների» կիսապաշտպան Շոն Լոնգսթաֆին, ինչից հետո գլխավոր մրցավար Սամուել Բերոթը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու մեքսիկացի հարձակվողին հեռացրեց դաշտից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» հյուրընալվելիս մրցում է «Ֆուլհեմի» դեմ։ «Ազնվականների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Միխայիլ Մուդրիկը, ով 18-րդ րոպեին բացեց հաշիվը։ Նշենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց լոնդոնյան ակումբի կազմում։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 70 մլն եվրոյի դիմաց «Շախտյորից» «Չելսի» է տեղափոխվել 2023 թ. հունվարին, որի կազմում անցկացնում է […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/32 եզրափակիչից պայքարն սկսեցին նաև Պրեմիեր լիգայի մի շարք անվանի ակումբներ։ «Տոտենհեմը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ «Ֆուլհեմն» արդեն 19-րդ րոպեին Միկի վան դե Վենի ինքնագոլի ջանքերով առաջ անցավ, իսկ «խթանների» պատասխան գնդակը 56-րդ րոպեին խփեց Ռիշարլիսոնը։ Ըստ Լիգայի գավաթի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «զինագործների» համար, քանի որ հյուրերն արդեն 1-ին րոպեին Անդրեաս Պերեյրայի ջանքերով բացեցին հաշիվը։ Միկել Արտետայի թիմը երկար ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գոլը, սակայն երկրորդ խաղակեսում «Արսենալի» ֆուտբոլիստներն ընդամենը 2 րոպեում ոչ միայն հավասարեցրին, այլ առաջ անցան հաշվի […]
Ավելին
Փետրվարի 28-ին և մարտի 1-ին կայացան Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Սթոք Սիթի» 0:1 «Բրայթոն» «Լեսթեր» 1:2 «Բլեքբեռն» «Ֆուլհեմ» 2:0 «Լիդս» «Բրիսթոլ Սիթի» 0:3 «Մանչեսթեր Սիթի» «Սաութհեմպտոն» 1:2 «Գրիմսբի Թաուն» «Բարնլի» 1:0 «Ֆլիտվուդ» «Շեֆիլդ Յունայթեդ» 1:0 «Տոտենհեմ» «Մանչեսթեր Յունայթեդ» 3:1 «Վեսթ Հեմ» Արդեն կայացել է մրցաշարի 1/4 եզրափակիչի […]
Ավելին
Հունվարի 27-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատավածում կայացան Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Մանչեսթեր Սիթի» 1:0 «Արսենալ» «Ուոլսոլ» 0:1 «Լեսթեր» «Ակրինգտոն» 1:3 «Լիդս» «Բրիսթոլ Սիթի» 3:0 «Վեսթ Բրոմվիչ» «Լութոն Թաուն» 2:2 «Գրիմսբի Թաուն» «Բիրմինգհեմ» 2:2 «Բլեքբեռն» «Շեֆիլդ Վենսդեյ» 1:1 «Ֆլիտվուդ» «Սաութհեմպտոն» 2:1 «Բլեքպուլ» «Ֆուլհեմ» 1:1 «Սանդերլենդ» «Պրեսթոն» 0:3 «Տոտենհեմ» «Բրայթոն» 2:1 […]
Ավելին
«Չելսիի» ղեկավարությունը, չնայած ակումբի անբավարար արդյունքներին, շարունակում է վստահել ակումբի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «ազնվականների» համասեփականատեր Թոդ Բոուլին «քարտ բլանշ» է տվել 47-ամյա մասնագետին և չի պատրաստվում նրան պաշտոնանկ անել։ Նշենք, որ լոնդոնյան ակումբը վերջին 8 պաշտոնական խաղերում կրել է 6 պարտություն, տոնել 1 հաղթանակ և 1 անգամ էլ խաղացել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «հովեկները» հաղթեցին 2:1 հաշվով։ Մարկո Սիլվայի թիմին հաղթանակ պարգևեցին Վիլիանի և Կարլոս Վինիսիուսի խփած գոլերը։ «Ազնվականների» կազմից աչքի ընկավ Կալիդու Կուլիբալին։ Նշենք, որ «Չելսիի» կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցում է «Ֆուլհեմի» դեմ։ «Ազնվականների» կազմում նորամուտն է նշում թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով 58-րդ րոպեին անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «հովեկների» պաշտպան Կենի Տետեի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դևիդ Քութն անմիջապես հեռացրեց դաշտից պորտուգալացի հարձակվողին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 4 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023