Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սանդեռլենդը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն (0:1) է մրել 3-րդ լիգան ներկայացնող «Փորթ Վեյլից»։ Կարիերայում առաջին անգամ «Սանդեռլենդի» հիմնական թիմի հայտացուցակում է եղել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ֆին Գերագուսյանը, որը, սակայն, խաղաժամանակ չի ստացել։ Հայ հարձակվողը հանդես է գալիս «սև կատուների» Մ18 և Մ21 թիներում։ 18-ամյա ֆուտբոլիսն ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Սանդեռլենդ Մ21»-ը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վոթֆորդի» հասակակիցների թիմին։ 52-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Ֆին Գերագուսյանը։ Հայ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 24 խաղում խփել է արդեն 13 գոլ, կատարել 2 ասիստ։ «Սանդեռլենդի» մինչև 21 տարեկանների թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ «Վոթֆորդն» ավարտեց մրցելույթը։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. Պաշտպաններ – Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա)։ Կիսապաշտպաններ – Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան)։ Հարձակվողներ – Հրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվայգ», Գերմանիա), Արթուր Միրանյան […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության երիտասարդական մրցաշարի երրորդ փուլում «Սանդեռլենդի» Մ18 թիմը 3:0 հաշվով հաղթել է «Նոթինգինգհեմ Ֆորեսթի» հասակակիցների թիմին։ «Սանդեռլենդից» 30-րդ րոպեին տպավորիչ անցումից հետո հեռահար հարվածով անզուգական գեղեցկության գոլ է խփել Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը` բացելով հաշիվը։ 18-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 13 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա […]
Ավելին
Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Դավիթ Դավթյան, Հայկ Ղազարսյան (երկուսն էլ` ԲԿՄԱ), Գոռ Մատինյան («Ուրարտու»)։ Պաշտպաններ – Ալյոշա Խաչատրյան, Պետիկ Մանուկյան, Պողոս Կրմազյան, Մարկ Ավետիսյան, Սուրեն Ծառուկյան, Անդրանիկ Կարապետյան (բոլորը` ԲԿՄԱ), Մհեր Թառլոյան («Շիրակ»)։ Կիսապաշտպաններ – Նարեկ Ջանոյան, Միշել Այվազյան, Վյաչեսլավ Աֆյան, Լևոն Բաշոյան, […]
Ավելին
«Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է կարիերան շարունակել Էյնդհովենի ՊՍՎ-ում, գրում է WFCGRONINGEN-ը։ Նիդերլանդների 26-ակի չեմպիոնը երտասարդական թիմի` «Յոնգ ՊՍՎ»-ի համար դիտարկում է մի շարք ֆուտբոլիստներ ձեռք բերելու տարբերակներ, որոնց թվում է նաև17-ամյա Գերագուսյանը։ Թեկնածուներից մյուսն էլ «Վիտեսի» կիսապաշտպան Յիմ Կոլերն է։ Գերագուսյանն անգլիական «Սանդերլենդի» Մ-21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության D խմբի վերջին` 6-րդ տուրում, «Սանդերլենդի» Մ-21 թիմը սեփական դաշտում 7:0 հաշվով ջախջախել է «Հադերսֆիլդ Մ-21»-ին։ Տանտերեից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը, որը երկու ասիստ է կատարել և օգնել աչքի ընկնել Ջեյդոն Ջոնսին ու Ահմեդ Աբդուլահիին։ Գերագուսյանն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 17 խաղում խփել […]
Ավելին
Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանն անգլիական «Սանդերլենդի» Մ-18 թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել։ Հարձակվողն ակումբի կազմում մասնակցել է Անգլիայի Մ-18 առաջնության «Միդլսբրոյի» դեմ խաղին (3:0) և 24-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը։ «Սանդերլենդը» Անգլիայի Մ-18 առաջնությունում անցկացրած 3 խաղում էլ հաղթել է և 9 միավորով հյուսիսային գոտու երրորդ տեղում է։ Ֆին Գերագուսյանն այս տարվա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026