«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Խավիի հեռանալուց հետո ցանկանում են, որ ակումբը գլխավորի Լուիս Էնրիկեն, ով այժմ մարզում է «Պարի Սեն-Ժերմենը»։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանայի» հանդերձարանում Էնրիկեի անունն ամենահաճախ քննարկվողներից մեկն է։ «Կապտանռնագույնների» ֆուտբոլիստներն Էնրիկեին համարում են կատարյալ մասնագետ ակումբի նախագծի համար։ Այդուհանդերձ, «Բարսելոնայի» համար դժվար կլինի 53-ամյա մասնագետին հրավիրել իր շարքերը, քանի որ ՊՍԺ-ն չի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Գալաթասարայի» աջ պաշտպան Սաշա Բոյեին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Թուրքական ակումբը բացահայտել է գործարքի ֆինանսական մանրամասները։ Մյունխենյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Գալաթասարային» վճարել է 30 մլն եվրո։ Հետագայում այդ գումարին հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 5 մլն եվրո։ «Գալաթասարայը» ֆրանսիացի ֆուտբոլիստի […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի «Զենիթ» տեղափոխությունը չի կայացել։ Ինչպես տեղեկացնում է «Чемпионат»-ը, գործարքը ձախողվել է, քանի որ պետերբուրգյան ակումբն ու 24-ամյա ֆուտբոլիստը չեն կարողացել համաձայնության հասնել աշխատավարձի չափի վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ` հայ ֆուտբոլիստը «Զենիթից» պահանջել է 2 մլն եվրո։ Կողմերը չեն կարողացել համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը, ինչից հետո բանակցությունները դադարեցվել են։ Ավելի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռիվեր Փլեյթի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 18-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը վարձավճարով կշարունակի հանդես գալ «Ռիվեր Փլեյթի» կազմում, իսկ «քաղաքաբնակների» շարքերը կհամալրի 2025 թ. հունվարի 1-ից։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ մանկունյական […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Զենիթի» կազմում։ Ինչպես հայտնում է «РБ Спорт»-ը, ակումբները տրանսֆերի հարցում հասել են համաձայնության։ Հաղորդվում է, որ «Լոկոտիվին» հաջողվել է ավելացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարվելիք գումարը։ Ըստ նախնական տեղեկությունների` «Զենիթը» 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 7+1 մլն եվրո և 10% մասնաբաժին նրա հաջորդ վաճառքից։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Metaraitings-ը, «Զենիթն» ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Աղբյուրի փոխանցմամբ` «ցլերն» ու անձամբ 23-ամյա ֆուտբոլիստը մերժել են պետերբուրգյան ակումբի առաջարկը։ Հաղորդվում է, որ «Կրասնոդարը» չի պատրաստվում հայ ֆուտբոլիստին վաճառել ռուսական այլ ակումբի։ Ինքը` Սպերցյանը, նույնպես չի ցանկանում տեղափոխվել «Զենիթ», այլ մտադիր է […]
Ավելին
«Ռոման» վարձակալության ավարտից հետո ցանկանում է ձեռք բերել Ռոմելու Լուկակուի տրանսֆերային ամբողջական իրավունքները, որոնք պատկանում են «Չելսիին»։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «գայլերի» ղեկավարները գոհ են բելգիացի ֆուտբոլիստի խաղից և ցանկանում են նրան պահել թիմում։ Այդուհանդերձ, «ջալոռոսիների» համար 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը բավական բարդ է լինելու, քանի որ «Չելսին» նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը […]
Ավելին
Բելգիական «Անտվերպենի» 18-ամյա կենտրոնական կիսապաշտպան Արթուր Վերմերենը կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «հնդկացիները» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «Անտվերպենի» հետ, որի դիմաց բելգիական ակումբին վճարելու են 22 մլն եվրո։ Մադրիդյան ակումբը ևս 3 մլն եվրո վճարելու է հավելավճարների տեսքով։ Սպասվում է, որ Վերմերենը հունվարի 25-ին կմեկնի Մադրիդ` բուժզննում […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հերքել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից. «Դա բացարձակ սուտ է։ ԶԼՄ-ներն արդեն չգիտեն, թե ինչ հորինեն»,- մեջբերում է L’Équipe du Soir-ը։ Ավելի վաղ 35-ամյա հարձակվողի շրջապատից հայտնել էին, որ ԶԼՄ-ներում տարատեսակ կեղծ տեղեկություններ են տարածվում, թե վերջինս չի մարզվում «Ալ Իթիհադի» հիմնական թիմի հետ։ Հիշեցնենք` ավելի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «մրճահարները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն 28-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը մինչև վարձակալության ավարտը վճարելու է անգլիացի ֆուտբոլիստի աշխատավարձը։ Նշվում է, որ չնայած տարբեր տեղեկություններին, «Բարսելոնան» երբեք հետաքրքրված չի եղել Ֆիլիպսի ծառայություններով։ Սպասվում է, որ հունվարի 24-ին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023