Պորտուգալացի լեգենդար պաշտպան Պեպեն հեռանալու է «Պորտուից»։ Այդ մասին հայտնել է «վիշապների» նորանշանակ նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը. «Ես Պեպեին հասկացրել եմ, որ նրա ամբողջ ապագան անքակտելիորեն կապված է «Պորտուի» հետ՝ լինի դա էմոցիոնալ կամ նույնիսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից: Ինչ վերաբերում է նրա կարիերայի շարունակականությանը` որպես «Պորտուի» խաղացողի, ապա դա տեղի չի ունենա։ Պատճառները նրան հստակ բացատրել են։ […]
Ավելին
Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է «Սևիլիայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 38-ամյա պաշտպանը նախորդ տարվա սեպտեմբերին էր վերադարձել հարազատ ակումբ և 2023/24 մրցաշրջանում 37 խաղում դարձավ 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ Ռամոսն անդալուզյան ակումբի սան է, որի հիմնական թիմում խաղացել էր նաև 2004/05 մրցաշրջանում, ինչից հետո 27 մլն եվրոյով տեղափոխվեց Մադրիդի […]
Ավելին
ՊՍԺ-ն գնել է «Կրանսնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 25-ամյա դարպասապահը փարիզյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Պարի Սեն-Ժերմենը» ռուս դարպասապահի տեղափոխության համար «ցլերին» վճարել է 20 մլն եվրո։ «Կրասնոդարն» իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք վաճառքը և գերազանցել Ֆյոդոր Սմոլովի […]
Ավելին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում։ Championat.com-ը գրում է, որ ակումբները մոտ են հայ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության հասնելուն. «Տրանսֆերը կարժենա մոտ 8 մլն եվրո։ Ընդ որում, կողմերը փոխանակում են իրականացնելու. «Լոկոյի» կազմը կհամալրեն հարձակվող Իվան Սերգեևն ու կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն»,- գրում է աղբյուրը։ […]
Ավելին
Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինիային։ Sky Sports-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ գերմանական գրանդը 28-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել միայն «Բավարիա»։ Նրա մանկության երազանքն է խաղալ մյունխենյան ակումբում։ Ըստ աղբյուրի` «Բավարիան», սակայն, ֆուտբոլիստի տեղափոխության հարցում չի […]
Ավելին
Մաթս Հումելսը հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու։ Ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբը լքելու է ազատ գործակալի կարգավիճակում։ 35-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայում» հանդես է եկել նախ 2008-2016., ապա` 2019-2024 թթ.` 508 խաղում դառնալով 38 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ռուրյան ակումբի պատմության […]
Ավելին
«Բետիսի» կենտրոնական պաշտպան Չադի Ռիադը տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս» Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարոկկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «արծիվները» 20-ամյա պաշտպանի տեղափոխության համար անդալուզյան ակումբին վճարել են 15 մլն եվրո։ Նշենք, որ Ռիադը 2023/24 մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս «Բետիսի» […]
Ավելին
«Յուվենտուսն» ու «Ասթոն Վիլան» պատրաստվում են խոշոր փոխանակում իրականացնել։ «Բյանկոներիները» կազմը համալրելու է Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել թուրինյան ակումբի հետ։ Նրա տարեկան աշխատավարձը լինելու է 4,5 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ «Յուվենտուսը» Լուիսի տեղափոխության […]
Ավելին
«Ժիրոնայի» ավագ Ալեիշ Գարսիան տեղափոխվել է «Բայեր», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։ 26-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Դեղագործները» իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի համար կատալոնական ակումբին վճարել են 18 մլն եվրո։ Գարսիան «Ժիրոնայում» հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից` 172 խաղում դառնալով […]
Ավելին
Հայ պաշտպան Մարկ Գևորգյանն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Համովերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 19-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու «Հանովորի» Մ-23 թիմում։ «Հանովեր II»-ը 2023/24 մրցաշրջանում նվաճել է Բունդեսլիգա-3-ի ուղեգիր։ Նշենք, որ Մարկ Գևորգյանն ավստրիական «Զալցբուրգի» սան է և հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմում` «Լիֆերինգում»։ Հայ ֆուտբոլիստը «Լիֆերինգի» կազմում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023