«Բոլոնիայի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ «զինագործները» ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելու են իտալական ակումբի պահանջած 50 մլն եվրո գումարը։ 22-ամյա ֆուտբոլիստը մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է ստորագրելու լոնդոնյան ակումբի հետ։ Սպասվում է, որ Կալաֆիորին նոր ակումբում […]
Ավելին
Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «բյանկոներիների» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի ծրագրերում և նրան չի տեսնում ակումբի խաղային պլանում։ Աղբյուրի համաձայն` թուրինյան ակումբը պատրաստ է Կիեզայի տրանսֆերը վաճառել 25 մլն եվրոյով։ «Յուվենտուսը» նաև մտադիր է որոշակի […]
Ավելին
Կիլիան Մբապեի եղբայրը` Էթան Մբապեն, հեռացել է ՊՍԺ-ից և պայմանագիր կնքել «Լիլի» հետ։ Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 17-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Մբապեն նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում։ Էթան Մբապեն «Պարի Սեն-Ժերմենի» համակարգում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից։ Նա ակումբի հիմնական թիմում մասնակցել […]
Ավելին
Անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինիան կարեիրան կշարունակի Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում «ռեկորդ մայսթերը» վերջնական համաձայնության է հասել «հովեկների» հետ։ Գերմանական գրանդը Պալինիայի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբին վճարելու է 50+5 մլն եվրո։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու «Բավարիայի» հետ։ Ժոաու Պալինիան «Ֆուլհեմի» […]
Ավելին
«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեն կարիերան կշարունակի «Նիցայի» կազմում։ Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Նիցան» Նդոմբելեի տեղափոխության համար լոնդոնյան ակումբին գումար չի վճարել. գործարքը եղել է անվճար։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «խթանների» կազմը համալրել էր 2019 թ. ամռանը։ «Տոտենհեմը» […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր համաձայնագրի ստորագրումից հետո 54-ամյա մասնագետը «կարմիր սատանաների» ղեկին կմնա մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հոլանդացի մասնագետը մանկունյական ակումբը մարզում է 2022 թ. հուլիսից։ «Յունայթեդը» նրա գլխավորությամբ անցկացրել է 114 հանդիպում, տարել 68 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 31 […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Էդերսոնը մոտ է կարիերան Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում շարունակելուն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ «Ալ Նասրը» բանակցել է 30-ամյա դարպասապահի հետ և մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր համաձայնեցրել նրա հետ. այն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Բրազիլացի դարպասապահը պայմանագիրը կնքելու դեպքում վաստակելու է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» մարզադպրոցի սան Ռաֆա Մարինը կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ նեապոլյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել է վերջնական համաձայնության։ Աղբյուրի համաձայն` «աձուրիները» Մարինի տեղափոխության համար իսպանական գրանդին վճարելու են 12 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքելու են մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Ռեալը» շարունակելու է պահել իսպանացի […]
Ավելին
«Լեսթերի» կիսապաշտպան Կիրնան Դյուսեբերի-Հոլը տեղափոխվել է «Չելիս»։ «Ազնվականների» պաշտոնական կայքը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը և կունենա ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ Լոնդոնյայ ակումբն անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «աղվեսներին» վճարել է 35,4 մլն եվրո։ Կիրնան Դյուսբերի-Հոլը «Լեսթերի» սան է, որի […]
Ավելին
«Տոտենհեմը» գնել է «Լիդսի» կիսապաշտպան Արչի Գրեյի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ 18-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ «Խթանները» անգլիացի կիսապաշտպանի տեղափոխության համար յորքշիրյան ակումբին վճարել են 41,25 մլն եվրո։ Արչի Գրեյը «Լիդսի» սան է, որի կազմում 52 խաղում կատարել […]
Ավելին
1 37 38 39 40 41 330

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023