Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Մեմֆիս Դեպայն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Կորինտիանս»։ Բրազիլական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։ Հիշեցնենք, որ Դեպայի նախորդ ակումբը Մադրիդի «Ատլետիկոն» էր, որի կազմում հանդես է եկել 2023 թ. հունվարից 2024 թ. հուլիս` դառնալով 13 գոլի ու 2 գոլային […]
Ավելին
Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տահը և կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հայտնվել են «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» պատրաստ է 2025 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել երկու ֆուտբոլիստների հետ։ 28-ամյա Տահը 2015 թվականի հուլիսից հանդես է գալիս «Բայերի» կազմում և արդեն հայտարարել է, որ հաջորդ ամռանը հեռանալու է լևերկուզենյան ակումբից։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Նաչոն խոսել է «արքայական» ակումբից հեռանալու մասին. «Ինձ կտրուկ փոփոխություններ էին անհրաժեշտ։ Այստեղ շատ են ինձ վրա հույսը դնում և համակրանք զգում իմ հանդեպ։ Այժմ ես ամեն ինչից գոհ եմ։ Զգում էի, որ ինձ լրիվ նոր փորձ էր անհրաժեշտ` այնպիսի մի բան, որը երբեք չեմ ունեցել կյանքում, և ես այն ստացա. […]
Ավելին
Գերմանացի անվանի պաշտպան Մաթս Հումելսն ազատ գործակալի կարգավիճակում կարիերան շարունակելու է «Ռոմայում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ հռոմեական ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։ Հումելսի աշխատավարձը նոր ակումբում լինելու է 2 մլն եվրո։ Պաշտպանն արդեն մեկնում է Իտալիա և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Հիշեցնենք, որ Մաթս […]
Ավելին
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարիերան շարունակելու է թուրքական «Գալաթասարայում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Ստամբուլը ներկայացնող ակումբը մինչև 2025 թ. հուլիսի 30-ը վարձակալելու է նիգերացի ֆուտբոլիստին։ «Գալաթասարայը» վճարելու է 25-ամյա հարձակվողի ամբողջ աշխատավարձը։ Օսիմենը «Նապոլիում» վաստակում է տարեկան 9-10 մլն եվրո։ Գործարքում չի ներառվելու ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունքի կետ։ Հարձակվողն իտալական ակումբից պահանջում է […]
Ավելին
«Չելսիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը տեղափոխվել է «Արսենալ»։ «Զինագործների» պաշտոնական կայքը գրում է, որ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 29-ամյա ֆուտբոլիստին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ` «Արսենալը» չի ունենալու անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք։ Հիշեցնենք, որ Սթերլինգը «Չելսի» է տեղափոխվել 2022 թ. ամռանը և 81 խաղում խփել է 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզային, հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մերսիսայդյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «բյանկոներիներին» վճարել է 15 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Կիեզան «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, 131 խաղում խփել է […]
Ավելին
«Յուվենտուսը» ձեռք է բերել «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսին, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ֆուտբոլի Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպանը «բյանկոներիների» կազմում հանդես կգա «8» համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ը գրում է, որ «Յուվենտուսը» 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել 51 մլն եվրոյով։ Տյոն Կոպմեյներսը «Ատալանտա» էր տեղափոխվել 2021 թ. […]
Ավելին
«Արսենալը» «Ռեալ Սոսիեդադից» գնել է ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոյի տրանսֆերը։ Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։ Transfermarkt-ը հայտնում է, որ «զինագործները» Մերինոյի տեղափոխության համար վճարել են 32 մլն եվրո։ Միկել Մերինոն «Ռեալ Սոսիեդադում» հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից և 242 խաղում դարձել է […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան շարունեկելու է «Ալ Հիլալում»։ Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Ալ Հիլալը» 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Մանչեսթեր Սիթիին» վճարել է 25 մլն եվրո։ Պորտուգալացի պաշտպանը նոր ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023