Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը չի տեղափոխվի «Բարսելոնա», հաստատում է The Athletic-ը։ «Բլաուգրանայի» համար անչափ բարդ է «ռոխիբլանկոսի» հետ բանակցելը և սկզբունքային համաձայնության հասնելը։ Բացի դա, կատալոնական ակումբը չի վճարի մադրիդյան գրանդի` արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար սահմանած 200 միլիոն եվրո հրաժարագինը։ «Կապտանռնագույնների» ֆինանսական ներկայիս կարգավիճակում նման տրանսֆերը պարզապես անհնար է։ Ալվարեսն «Ատլետիկոյում» հանդես է գալիս […]
Ավելին
«Բարսելոնան» ու պաշտպան Էրիկ Գարսիան նոր պայմանագիր են կնքել, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Պայմանագրի ստորագրման միջոցառումը կկայանա դեկտեմբերի 11-ին, մեկնարկը` տեղի ժամանակով 13:30-ին։ Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2008-17թթ., իսկ ակումբ է վերադարձել 2021թ. ամռանը։ 24-ամյա պաշտպանն ակումբում 135 խաղում […]
Ավելին
Անգլիացի անվանի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով «Սեուլից» հեռանալու մասին։ Կողմերը չեն երկարաձգի 2026թ. հունվարի 1-ին լրացող պայմանագիրը։ 32-ամյա ֆուտբոլիստը հարավկորեական ակումբում վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 10-ին` ավստրալական «Մելբուռն Սիթիի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի խաղում։ Լինգարդը «Սեուլում» հանդես էր գալիս 2024թ. փետրվարից, 66 խաղում 18 գոլ ու 10 […]
Ավելին
Էկվադորական «Ինդեպիենդենտե դել Վալյեի» ֆուտբոլիստներ Հոլգեր ու Էդվին Քինտերոները կարիերան կշարունակեն «Արսենալում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լոնդոնյան գրանդը համաձայնեցրել է երկվորյակ եղբայրների տրանսֆերը, բայց գործարքի ֆինանսական մնանրամասները չեն հաղորդվում։ Ֆուտբոլիստները «զինագործների» կազմը կհամալրեն 2027թ. օգոստոսի 15-ին 18 տարեկան դառնալուց հետո։ Կողմերը 5 տարվա պայմանագիր կստորագրեն։ 16-ամյա կիսապաշտպանները նախորդ շաբաթ եղել են Լոնդոնում, որտեղ ծանոթացել […]
Ավելին
Գոռ Մատինյանը, մեծ հավանականությամբ, շուտով կհեռանա «Ուրարտուից», հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 21-ամյա դարպասապահը բանակցում է մի շարք արտասահմանյան ակումբների հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստն «Ուրարտուում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 15 խաղից 5-ում դարպասն անառիկ է պահել։ Մատինյանը նաև 17 հանդիպման է մասնակցել Հայաստանի Մ21 հավաքականում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Չելսիի», «Արսենալի» և Չեխիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար ու ռեկորդակիր դարպասապահ Պետեր Չեխը վերսկսել է կարիերան տափօղակով հոկեյում։ 43-ամյա նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Հարինգեյ Հասկիսի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Հասկիսը» Չեխի հոկեյի կարիերայի 5-րդ ակումբն է։ Նա նախկինում խաղացել է նաև «Գիլֆորդ Ֆենիքս» (Մեծ Բրիտանիայի 4-րդ դիվիզիոն), […]
Ավելին
«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մադրիդյան գրանդը մտադիր էր 2026թ. ամռանը ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակում, բայց «արքայական» ակումբը «Լիվերպուլին» արդեն հայտնել է, որ հրաժարվել է այդ գաղափարից` դուրս գալով Կոնատեի համար մղվող պայքարից։ Մերսիսայդյան գրանդն ու 26-ամյա պաշտպանը բանակցում են նոր պայմանագիր կնքելու շուրջ։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերին, հայտնում է Fichajes-ը։ «Քաղաքաբնակները» պատրաստ են թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի գնելու համար ներդնել 100 միլիոն եվրո։ Մանկունիական գրանդի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 20-ամյա կիսապաշտպանին իր մարտավարական գաղափարների իրագործման համար կատարյալ խաղացող է համարում։ Գյուլերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղում 3 գոլ է խփել, կատարել […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է Diario Sport-ը։ Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ «Բլաուգրանան» մտադիր է հաջորդ ամռանը բարձրակարգ հարձակվող ձեռք բերել, բայց ամեն ինչ կախված է ակումբի ֆինանսական վիճակից։ «Կապտանռնագույնները» պետք է փորձեն համապատասխանել Իսպանիայի Լա լիգայի սահմանած, այսպես կոչված, «1:1» ֆինսանական չափանիշին։ «9» համարի դիրքում «Բարսելոնան», Քեյնից […]
Ավելին
«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է The Sun-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կլրանա 2026թ. հուլիսի 1ին, ու «արքայական» ակումբը պատրաստ է նրան ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակում։ «Արծիվների» ավագը ցանկանում է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակում։ Նա նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, բայց […]
Ավելին
1 2 3 341

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025