«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Մրցաշարի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը մրցակցի դաշտում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Ռումինական ակումբից 17-րդ րոպեին բացեց Յովկո Լուկիչը, հյուրերի պատասխան գոլը 53-րդ րոպեին խփեց Կամո Հովհաննիսյանը։ «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլն էլ 117-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Փոլ Այոնգոն։ Հիշեցնենք, […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի ստադիոնում մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Համառ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
«Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Տուլիպան, հայտնում ակումբի մամուլի ծառայությունը։ 52-ամյա մասնագետը 2017-2021 թթ. աշխատել է «Պորտուի» համակարգում ու մարզել անվանի ակումբի Մ-15, 17 ու 19 տարեկանների թիմերը։ Պորտուգալացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է նաև «Մարիտիմուն», «Վիեզլան», «Տորենսեն», «Տրոֆենսեն», «Շավիշը» և այլ ակումբներ։ Վերոնշյալ բոլոր ակումբները պորտուգալական են։ Տուլիպան ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1986-98 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023