Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Արնե Սլոթի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էնդրյու Ռոբերտսոնը, Մոհամեդ Սալահն ու Կյորտիս Ջոնսը։ Տանտերերից աչքի ընկավ Հվան Հի Չհանը։ Մերսիսայդյան գրանդը ռևանշի հասավ «գայլերից» օրեր առաջ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում կրած անսպասելի պարտության (1:2) համար։ Այսպիսով, «կարմիրները» դուրս եկան մրցաշարի քառորդ […]
Ավելին
Անգլիայի 31-րդ տուրում «Արսենալը» «Մոլինյու» ստադիոնում չկարողացավ հաղթել առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին». գրանցվեց 2:2 հաշիվը։ «Զինագործները» Բուկայո Սակայի ու Պիերո Հինկապիի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց «գայլերը» կարողացան խուսափել պարտությունից։ Նախ` 61-րդ րոպեին Ուգո Բուենոն կրճատեց հաշիվը, ապա` 94-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորիի ինքնագոլը ոչ-ոքի պարգևեց «Վուլվզին»։ «Արսենալը» 58 միավորով առաջին տեղում է, «Վուլվերհեմփթոնը» […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Գրիմսբի Թաունին»։ Հանդիպումից առաջ Անգլիայի Քլիթորփս քաղաքում տեղացած հորդառատ անձրևի պատճառով «Գրիմսբիի» «Բլանդել Փարկ» ստադիոնի խոտածածկը սարսափելի վիճակում է եղել` գրեթե ամբողջությամբ պատվելով ցեխով։ «Վուլվզը» նույնիսկ նման պայմաններում կարողացել է 60-րդ րոպեին Սանտիագո Բուենոյի խփած գոլի շնորհիվ առավելության հասնել […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին»։ «Ազնավականներից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Քոուլ Պալմերը` գրանցելով հեթ-տրիկ։ Անգլիացի կիսապաշտպանը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում` երկու անգամ աչքի ընկնելով 11-մետրանոցից։ 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի նախորդ 13 խաղերում խփել էր 4 գոլ։ «Գայլերի» գոլը խփեց Տոլուվալասե Արոկոդարեն։ «Չելսին» 43 միավորով 5-րդն է, […]
Ավելին
«Քրիսթալ Փելասը» գնել է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Յորգեն Շտրանդ Լարսենի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբւ պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «արծիվները» նորվեգացի հարձակվողի տեղափոխության համար «գայլերին» վճարել են 49,7 միլիոն եվրո։ Գործարքը դարձել է «Քրիսթալ Փելասի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը` գերազանցելով Բրենան Ջոնսոնի ռեկորդը։ Ուելսցի վինգերին ակումբը […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Օմար Մարմուշն ու Անտուան Սեմենյոն։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում տարավ 2026-ի առաջին հաղթանակը։ Մանկունիական գրանդը ներքին առաջնության նախորդ չորս խաղերից երեքն ավարտել էր ոչ-ոքի, մեկը պարտվել էր։ «Սիթին» 46 միավորով երկրորդ տեղում է, «Վուլվզը»` 8 միավորով […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին»։ Մերսիսայդյան ակումբից 41-րդ ու 42-րդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի ընկան Ռայան Գրավենբերխն ու Ֆլորիան Վիրցը։ Վիրցը «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո խփեց առաջին գոլը։ «Վուլվզից» 51-րդ րոպեին հաշիվը կրճատեց Սանտաիգո Բուենոն։ Արնե Սլոթի գլխավորած թիմը 32 միավորով չորրորդ տեղ բարձրացավ, «գայլերն» ընդամենը […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ «Զինագործները» մրցակցի դարպասապահ Սեմ Ջոնսթոնի ինքնագոլից հետո` միայն 70-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Հյուրերը 90-րդ րոպեին Թուլվալասե Արոկադարեի գոլի շնորհիվ խփեցին պատասխան գնդակը։ Թվում էր, թե «Վուլվերհեմփթոնն» անակնալ միավոր կվաստակի, բայց Միկել Արտետայի գլխավորած թիմը 90+4-ին թրիլերային հաղթանակ կորզեց։ Նորից ինքնագոլ գրանցվեց. աչքի ընկավ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։ «Կարմիր սատանաներից» փայլել է թիմի ավագ ու առաջատար Բրունու Ֆեռնանդեշը` գրանցելով դուբլ և ասիստ։ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Մեյսոն Մաունթն ու Բրայան Մբեումոն։ «Գայլերից» աչքի է ընկել Ժան-Ռինկե Բելգարդը։ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի արտագնա […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։ Լոնդոնյան գրանդից երկրորդ խաղակեսում մեկական գոլ են խփել Մալո Գուստոն, Ժոաո Պեդրոն ու Պեդրու Նետում։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 20 միավորով բարձրացել է երկրորդ տեղ, «գայլերը» 2 միավորով վերջինն են` 20-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 19

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026