Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիա» ստադիոնում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. «չղջիկները» հաղթեցին 1:0 հաշվով։ Կառլոս Կորբերանի գլխավորած թիմի հաղթական գոլը 45+4-րդ րոպեին խփեց Խավի Գեռան։ Տանտերերի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց և կատարեց 5 սեյվ։ «Վալենսիան» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 37 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Վալենսիայի» դեմ։ «Արայքական» ակումբը հանդիպման մեծ մասում ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն չկարողացավ հաղթել։ Փոխարենը «Վալենսիան» 90+5-րդ րոպեին գոլ խփեց ու հաղթանակ կորզեց 2:1 հաշվով։ «Չղջիկներից» 15-րդ րոպեին հաշիվը բացեց Մուկտար Դիախաբին, իսկ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի պատասխան գոլը 50-րդ […]
Ավելին
«Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալի» դարպասը կպաշտպանի 19-ամյա Ֆրան Գոնսալեսը։ Երիտասարդ ֆուտբոլիստը Երևանի ժամանակով 18:15-ին մեկնարկող հանդիպման «արքայական» ակումբի մեկնարկային կազմում է։ Գոնսալեսը նորամուտը կնշի «Ռեալի» հիմնական թիմում։ Նա հանդես է գալիս ակումբի երիտասարդական թիմում` «Կաստիլիայում», և ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում դարպասը 3 անգամ պահել է անառիկ։ El Chiringuito-ի տեղեկություններով` […]
Ավելին
Անվանի դարպասապահ Յասպեր Սիլեսենը, որն այժմ հանդես է գալիս Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Լաս Պալմասում», աղիների անհապաղ վիրահատության է ենթարկվել, գրում է As-ը։ Հոլանդացի դարպասապահը «Սելտայի» դեմ 29-րդ տուրի հանդիպման (1:1) առաջին խաղակեսում մրցակցի հարձակվող Բորխա Իգլեսիասից ծնկով հարված է ստացել որովային և փոխարինվել 27-րդ րոպեին։ 35-ամյա Սիլեսենին անմիջապես հոսպիտալացրել են և անհապաղ վիրահատել։ «Մեր […]
Ավելին
ՊՍԺ-ի, Մադրիդի «Ատլետիկոյի», «Սևիլիայի», «Վալենսիայի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կևին Գամեյրոն սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել կարիերան ավարտելու մասին։ 37-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի էր ՊՍԺ-ում (2011-13 թթ., 77 խաղ, 23 գոլ), «Սևիլիայում» (2013-16 թթ., 145 խաղ, 67 գոլ, 17 ասիստ), «Ատլետիկոյում» (2016-18 թթ., 82 խաղ, 27 գոլ, 11) և «Վալենսիայում» (2018-21 թթ., […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում 1:7 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Բարսելոնայից»։ Հանդիպման 78-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել «Վալենսիայի» պաշտպան Յարեկ Գասյորովսկին, սակայն դատարկ դարպասի դիմաց անհավատալի վրիպում թույլ տվեց` հարվածելով բարձր։ Իսպանիայի Մ-19 հավաքականում հանդես եկող լեհ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 16 հանդիպման է մասնակցել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Կատալոնական ակումբն անհավանական հանդիպում անցկացրեց և «չղջիկներին» ջախջախեց ոչ ֆուտբոլային` 7:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ֆերմին Լոպեսը, մեկական գոլ խփեցին Ֆրենկի դե Յանգը, Ռաֆինիան, Ֆերան Տոռեսը, Ռոբերտ Լևանդովսկին, իսկ մրցակցի պաշտպան Սեզար Տարեգան գրավեց սեփական դարպասը։ Հյուրերից աչքի ընկավ Ուգո Դուրոն։ […]
Ավելին
Լուկա Մոդրիչը, Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում գրավելով «Վալենսիայի» դարպասը, դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատարեց գոլի հեղինակը։ Mister Chip-ը հայտնում է, որ խորվաթ ֆուտբոլիստն այդ ցուցանիշով գերազանցել է Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը։ Մոդրիչը «Վալենսիայի» դեմ խաղում աչքի է ընկել 39 տարեկան և 119 օրականում, իսկ հունգարացի լեգենդար Պուշկաշը 1966 թ. «արքայական» ակումբում վերջին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» «Մեստալիա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «չղջիկները» Ուգո Դուրոյի` 27-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ 55-րդ րոպեին «արքայական» ակումբը 11-մետրանոց վաստակեց, սակայն Ջուդ Բելինգեմի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ 60-րդ րոպեին Կիլիան Մբապեն, ի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Վալենսիայի» դեմ։ «Արքայական» ակումբից 79-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար դաշտից հեռացվեց Վինիսիուսը։ Բրազիլացի հարձակվողը դրվագներից մեկում հարվածեց մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկիին, ինչից հետո գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրատոն դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու կարմիր քարտ ցույց տվեց նրան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023